Рейтинг@Mail.ru
USD
368.21
EUR
427.49
RUB
5.0795
GEL
138.6
2026 թ. հունիսի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կանխատեսում է, որ մինչև 2014թ.–ի հունիսը հավկիթի գները 6-7 տոկոսով կնվազեն

20.12.2013, 15:41
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կանխատեսում է, որ մինչև 2014թ.–ի հունիսը հավկիթի գները 6-7 տոկոսով կնվազեն։
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կանխատեսում է, որ մինչև 2014թ.–ի հունիսը հավկիթի գները 6-7 տոկոսով կնվազեն
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կանխատեսում է, որ մինչև 2014թ.–ի հունիսը հավկիթի գները 6-7 տոկոսով կնվազեն։

«Հաջորդ տարվա հունիսի վերջին ձվերի արտադրության ավելցուկ է հնարավոր, ինչը կարող է ձվերի գների 6–7 տոկոսանոց նվազման հանգեցնել»,– ուրբաթ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը։

Նա նշեց նաև, որ Գյուղատնտեսության նախարարությունը Հայաստանի ներքին շուկայում ձվերի պակասուրդ չի կանխատեսում` ինչպես նախատոնական օրերին, այդպես էլ ամբողջ հաջորդ տարվա ընթացքում։

Հովհաննիսյանը պարզաբանեց, որ Հայաստանի ներքին շուկայում ձվի պահանջարկն օրական  կազմում է 800–900 հազար հատ, իսկ տոների նախաշեմին (մասնավորապես Ամանորին և Զատկի տոնին) այն բարձրանում է և տոներից մի քանի ամիս առաջ պակասուրդից խուսափելու համար հանրապետություն է ներմուծվում ածան հավերի նոր խմբաքանակ, որոնք օրական լրացուցիչ 100–150 հազար հատ ձու են ապահովում։ –0–