ՀՀ ՎՊ–ն ընդհանուր առմամբ դրական է գնահատել ԿԳՆ–ի գործունեությունը. Աշոտյան
03.07.2013,
16:11
Հայաստանի Վերահսկիչ պալատն ընդհանուր առմամբ դրական է գնահատել Կրթության և գիտության նախարարության` 2012թ.–ի գործունեությունը, հայտնեց գերատեսչության ղեկավար Արմեն Աշոտյանը։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Վերահսկիչ պալատն ընդհանուր առմամբ դրական է գնահատել Կրթության և գիտության նախարարության` 2012թ.–ի գործունեությունը, հայտնեց գերատեսչության ղեկավար Արմեն Աշոտյանը։
«ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը դրական է գնահատել կրթության և գիտության ոլորտում անցկացված աշխատանքները և նշել նախորդ հետազոտությունների համեմատ էական առաջընթացը»,– չորեքշաբթի կառավարության մամուլի կենտրոնում ասաց Աշոտյանը։
Ըստ նրա, ՀՀ Վերահսկիչ պալատը 2012թ.–ին ամենամանրակրկիտ հետազոտությունն է անցկացրել կրթության և գիտության ոլորտում։
Մասնավորապես 2012թ.–ին կրթության ոլորտում իրականացված չորս խոշոր ծրագրերի վերլուծություն է անցկացվել, որոնք են Համաշխարհային բանկի վարկային ծրագիրը, ԵՄ–ի աջակցման ծրագիրը, դպրոցները համացանցով ապահովելու ծրագիրը և ավագ դպրոցի նախագիծը։
Աշոտյանը նշեց, որ դպրոցներում համացանցով ապահովելու սարքավորումը ձեռք է բերվել դեռ 2011թ.–ի վերջին, հետևաբար հնարավորություն չի եղել դա ամրագրել գերատեսչության 2011թ.–ի գործունեության հաշվետվությունում։
Նախարարը նշեց, որ ինտերնետ կապի որակը, ինչպես նաև արագությունը և ծավալը 2012թ.–ին կտրուկ աճել է, բացի այդ, դպրոցներն ինտերնետով ապահովվել են նաև այլընտրանքային ճանապարհներով, մասնավորապես` 3G մոդեմների միջոցով։
Աշոտյանը տեղեկացրեց, որ կատարված աշխատանքների արդյունավետության շնորհիվ 30 մլն դրամի չափով խնայողություն է կուտակվել, որը նախարարությունը մտադրվել էր ծախսել հայկական քոլեջները և ուսումնարանները համացանցող ապահովելու համար, սակայն ՎՊ–ն ստիպել է, որպեսզի գումարը վերադարձվի պետբյուջե։
Նա նշեց նաև, որ ԵՄ–ի աջակցման ծրագրի շրջանակներում չորս քոլեջում շինարարական աշխատանքներ են իրականացվել, և ՎՊ–ն դրանք ոչ պատշաճ կատարելու որոշ դեպքեր է գրանցել, սակայն դրանց մասնաբաժինն աշխատանքների ընդհանուր ծավալում չի գերազանցել 1,5–2 տոկոսը։
ՀՀ Վերահսկիչ պալատը հունիսի 13–ին խորհրդարանին ներկայացրեց 2012թ.–ի պետբյուջեի ծախսերի հետ կապված իրավիճակի մասին զեկույցը։ Փաստաթղթի համաձայն, խախտումների և պետական միջոցների կողոպտման գերակշռող դեպքերը գրանցվել են քաղաքաշինության և պետական գնումների ոլորտում։ Ազգային ժողովում ներկայացնելով զեկույցը` ՎՊ–ի ղեկավար Իշխան Զաքարյանը ընդգծեց նաև, որ ոլորտներից շատերում իրավիճակն անփոփոխ է մնում, և ամեն տարի նույն ոլորտներում նույն խախտումներն են հայտնաբերվում։
Շաբաթ օրը բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ քննարկման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վերահսկիչ պալատի ղեկավարի հայտարարությունը սխալ ու անհեռանկարային է անվանել։ Դիմելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` նախագահը խորհուրդ է տվել նրան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել մանրամասն, արագ ու թափանցիկ կերպով հատ առ հատ քննարկել և անդրադառնալ նշված հարցերին։
Երկուշաբթի կառավարությունում սկսվել է Վերահսկիչ պալատի նշած խնդիրների քննարկման գործընթացը։-0-