Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 18, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+22

ՀԿԵ-ն Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը կգործարկի հուլիսի 10-ից

09.07.2014, 12:28
Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է հուլիսի 10-ից ամեն օր, բացի չորեքշաբթի օրերից, հաղորդում է ՀԿԵ մամուլի ծառայությունը:
ՀԿԵ-ն Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը կգործարկի հուլիսի 10-ից
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ/. Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է հուլիսի 10-ից ամեն օր, բացի չորեքշաբթի օրերից, հաղորդում է ՀԿԵ մամուլի ծառայությունը:

Գնացքը Հրազդան կայարանից մեկնում է 6:45-ին և Երևանի Ալմաստ կառամատույց է ժամանում 08:10: Իսկ Ալմաստ կառամատույցից դեպի Սևանա լիճ գնացքը մեկնում է ժամը 08:30:

Ծովագյուղ գնացքը ժամանում է 10:50-ին, Շորժա՝ 11:28-ին:

Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը մեկնում է՝ 17:00-ին Շորժա կայարանից և 17:37 –ին՝ Ծովագյուղից: Երևան էլեկտրագնացքը վերադառնում է 20:00-ին, Հրազդան՝ 21:42-ին:

Աշխատանքային օրերին էլեկտրագնացքը հասնում է մինչև Ծովագյուղ կայարան, շաբաթ և կիրակի՝ մինչև Շորժա:

ՀԿԵ-ն մինչև Շորժա էլեկտրագնացքը նշանակում է ամեն ամառ՝ հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու և դեպի Սևանա լիճ տանող ճանապարհը թեթևացնելու նպատակով:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0--