IDBank-ի Visa քարտերով առանց PIN կոդի մուտքագրման անհպում վճարման սահմանաչափը կրկնապատկվել է

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ Անհպում վճարումներն այսօր առավել, քան արդիական են։ Այսուհետ առանց PIN կոդի մուտքագրման վճարում կատարելու սահմանաչափը նոր թողարկվող քարտերի համար 20․000 ՀՀ դրամ է։ IDBank-ի Visapaywave քարտերով տարբեր վաճառակետերում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է քարտը մոտեցնել POS տերմինալին։
IDBank-ն այս քայլով հնարավորություն է տալիս իր հաճախորդներին չվտանգել իրենց առողջությունը, և ավելի մեծ գումարի չափով վճարում կատարել անգամ քարտն առանց վաճառողին փոխանցելու։
Բանկում նշել են, որ անհպում կարելի է վճարել նաև Idram դրամապանակին կցված IDBank-ի քարտերով՝ օգտվելով QR և NFC տեխնոլոգիաներից։
IDBank-ն առաջարկում է IdramRocketVisa, ինչպես նաև VisaGold, Visa Platinum, Visa Signature, VisaInfinite դեբետային և կրեդիտային քարտեր, որոնք կարող եք պատվիրել Idram հավելվածից և Բանկի կայքից։
IDBank-ը հիմնադրվել է 1990թ․ օգոստոսի 1-ին: 1996 թ. հոկտեմբերից գործում է որպես փայատիրական կոմերցիոն բանկ։ Բանկի բաժնետերերն են Կիպրոսի FISTOCO LTD ընկերությունը` 59.68 տոկոս բաժնեմասով, եւ Լիբանանի CreditBank S.A.L բանկը` 40.32 տոկոս բաժնեմասով: Անուղղակի մեծամասնական բաժնետերերն են ֆիզիկական անձինք` Վարտան Դիլանյանը (FISTOCO LTD) և Թարեք Խալիֆեն (CreditBank S.A.L):
Բանկը մշտապես ընդլայնում է մատուցվող ծառայությունների ցանկն ու կատարելագործում վերջիններիս որակը: IDBank-ն իր հաճախորդներին է առաջարկում նորարար թվային լուծումներ և շարունակաբար բարելավում մասնաճյուղային ցանցը։ Բանկի տեսլականն է՝ դառնալ առաջատար բանկ ՀՀ ֆինանսական համակարգում` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։-0-