Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով կայցելի Հնդկաստան, Սինգապուր և Մյանմար
23.09.2014,
13:54
Սեպտեմբերի 23-ին Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնեց Ծայրագույն Արևելք, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 23-ին Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնեց Ծայրագույն Արևելք, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
«Այցի ընթացքում Նորին Սրբությունը կլինի Հնդկաստանում, Սինգապուրում և Մյանմարի Միությունում», - նշվում է հաղորդագրության մեջ:
Նորին Սրբությանն ուղեկցում են Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ, Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը, Հնդկաստանի հայոց հոգևոր հովիվ, Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Զավեն աբեղա Յազիչյանը և Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Պարույր քահանա Ավետիսյանը: -0-