Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Ապրիլի 2–ին նախատեսված «Կենգուրու 2015» միջազգային մրցույթին ավելի քան 44 500 հայ աշակերտ կմասնակցի

01.04.2015, 16:17
Ապրիլի 2–ին նախատեսված «Կենգուրու 2015» միջազգային մրցույթին ավելի քան 44 500 հայ աշակերտ կմասնակցի, հայտնում է «Այբ» կրթական հիմնադրամը։
Ապրիլի 2–ին նախատեսված «Կենգուրու 2015» միջազգային մրցույթին ավելի քան 44 500 հայ աշակերտ կմասնակցի
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ապրիլի 2–ին նախատեսված «Կենգուրու 2015» միջազգային մրցույթին ավելի քան 44 500 հայ աշակերտ կմասնակցի, հայտնում է «Այբ» կրթական հիմնադրամը։

Հաղորդագրության համաձայն` այս տարի մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել 3-12-րդ դասարանների ավելի քան 44 500 երեխաներ Հայաստանի և Արցախի 1068 դպրոցներից: Մրցույթը Հայաստանում անցկացվում է յոթերորդ անգամ։ Այս տարի աշակերտների մասնակցության ցուցանիշն ամենաբարձրն է` նախորդ վեց տարիների համեմատ։

Հայաստանում մրցույթի բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական համալիրը։ Միջոցառումն անցկացվում է Հայաստանի և Արցախի կրթության և գիտության նախարարությունների հովանու ներքո։

«Կենգուրուն» տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է 63 երկրում` մոտ 7 միլիոն դպրոցականների մասնակցությամբ։ Մրցույթի նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել մաթեմատիկայի հանդեպ և մաթեմատիկան առավել գրավիչ ու սիրելի դարձնել երեխաների համար: Առաջին անգամ այն անցկացվել է Փարիզում 1991թ.–ին, իսկ 1994թ.–ին այն ստացել է միջազգային կարգավիճակ։–0– Ա.Թ.