Рейтинг@Mail.ru
USD
396.18
EUR
412.07
RUB
3.98
GEL
141.75
2024 թ. դեկտեմբերի 27, ուրբաթ
Եղանակը Երևանում
-1

LEAD(ER) գյուղական զարգացման մեթոդաբանությամբ ստեղծված «Աղստևի Հովիտ»և «Գանձոր» Տեղական ակտիվ խմբերը այսուհետ կունենան հարմարավետ գրասենյակներ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ (ՖՈՏՈ)

27.07.2023, 11:00
Տեղական ակտիվ խմբերի գրասենյակներ՝ Ազատումուտ և Այրում բնակավայրերում. ՖՈՏՈ
LEAD(ER) գյուղական զարգացման մեթոդաբանությամբ ստեղծված «Աղստևի Հովիտ»և «Գանձոր» Տեղական ակտիվ խմբերը այսուհետ կունենան հարմարավետ գրասենյակներ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի./ԱՌԿԱ/. Այսօր տեղի ունեցավ LEADER/համայնքի կողմից առաջնորդվող գյուղական զարգացման մեթոդաբանությամբ ստեղծված հինգ Տեղական ակտիվ խմբերից (ՏԱԽ) երկուսի՝ «Աղստևի Հովիտ» ՏԱԽ-ի և «Գանձոր» ՏԱԽ-ի գրասենյակների պաշտոնական բացման արարողությունը՝ Տավուշի մարզի Ազատամուտ և Այրում բնակավայրերում։ Նշված Տեղական ակտիվ խմբերը հիմնվել են ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Լոռու և Տավուշի մարզերի զարգացման» ծրագրի շրջանակներում ավելի քան 30 տարի Եվրոպական երկրների գյուղական համայնքներում հաջողությամբ կիրառվող LEADER/համայնքի կողմից առաջնորդվող գյուղական զարգացման մեթոդաբանությամբ, որը փորձնական կարգով իրականացվում է Հայաստանում՝ Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի համեմատաբար փոքր և սակավ ռեսուրսներով գյուղական բնակավայրերում։

«Մենք կարծում ենք, որ ՏԱԽ-երը կարող են կայուն հարթակ դառնալ տեղական իշխանությունների, բիզնեսների և քաղաքացիական հասարակության միջև երկխոսության համար՝ ի նպաստ բնակչության ազդեցիկ ծրագրեր քննարկելու և իրականացնելու համար», - բացման արարողության ընթացքում նշեց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին: 

ЕС

Ընդհանուր առմամբ, ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակներում Լոռիում և Տավուշում ստեղծվել են հինգ Տեղական ակտիվ խմբեր՝ ՏԱԽ-եր՝ «ներքևից վերև» ձևաչափով, որոնք ընդգրկում են Լոռու և Տավուշի գյուղական բնակավայրերի մեծ մասը։ Նման ձևաչափով ևս երեք ՏԱԽ ստեղծվել են նաև Շիրակի մարզում՝ ԵՄ ֆինանսավորմամբ և Ավստրիական զարգացման գործակալության ջանքերով։ Տախ-երը կազմված են պետական, մասնավոր և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, որոնք ներառական զարգացման սկզբունքին համապատասխան՝ մշակել են իրենց ռազմավարական գործողությունների ծրագրերը։ 2023 թ․-ի առաջին եռամսյակում յուրաքանչյուր ՏԱԽ սահմանեց զարգացման նպատակներ, որոնք պետք է իրականացվեն առաջին երկու տարիներին և հայտարարեց առաջին տեղական դրամաշնորհային մրցույթը: Նախանշված նպատակներին համապատասխանող և իրագործման համար պիտանի ճանաչված նախագծային առաջարկների ընտրությունից հետո հունիսին սկսվեցին ՏԱԽ-երի առաջին ծրագրերի իրականացումը:

Առաջիկայում, ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Լոռու և Տավուշի մարզերի զարգացման» ծրագրի կողմից նման գրասենյակներ կբացվեն նաև մյուս երեք՝ «Լոռվա Ձոր», «Տաշիր պլյուս» և «Ծիլի Ծով», Տեղական ակտիվ խմբերի համար, որը հնարավորություն կըձեռի ՏԱԽ-երին հաջողությամբ գործել և իրականացնել իրենց ռազմավարական ծրագրերը, մշակել ու իրագործել ՏԱԽ-երում ընդգրկված բնակավայրերի զարգացմանն ու կենսունակությանը միտված նորարար ու արդյունքահեն միջոցառումներ ու նախաձեռնություններ։

ЕС .jpg

ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Լոռու և Տավուշի մարզերի զարգացման» ծրագրի մասին

ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Լոռու և Տավուշի մարզերի զարգացման» ծրագիրը   ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ։ Ծրագիրը աշխատում է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ։ 

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում՝ որպես Եվրոպական միության «LEADER» / Համայնքի կողմից առաջնորդվող տեղական զարգացման (ՀԱՏԶ) հայեցակարգի մաս և նպատակ է հետապնդում Տեղական դերակատարներին ու  բնակչությանն ակտիվորեն ներգրավել զարգացման գործընթացներում, ստեղծել տեղական զարգացմանն օժանդակող ենթակառուցվածքներ և բարելավել համապատասխան նախարարությունների ու մարմինների կարողություններն՝ ի նպաստ Հայաստանում ԵՄ ՀԱՏԶ մոտեցման հաջող իրականացմանը և կայունության ապահովմանը։-0-