Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

ՊՆ. հակառակորդը սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը

06.10.2020, 17:33
ՊՆ. հակառակորդը սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը
ՊՆ. հակառակորդը սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հակառակորդը սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը։

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը Facebook–յան իր էջում։

«Մեկ է Ստեփանակերտը հրթիռակոծելով ոչնչի չեք հասնի։ Միևնույնն է #հաղթելուենք». – նշել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook–յան իր էջում։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ հայտնեց, որ կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ հարձակում են սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ: Հակառակորդի կողմից անտեսվում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի անվտանգությունը: Մեթոդաբար և շարունակաբար ոչնչացվում են հակառակորդի մեծաթիվ կարողություններ։

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանն իր հերթին հայտնեց, որ ՊԲ հուժկու հարվածների արդյունքում, թշնամին ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ։ Ժամեր առաջ առաջնագծի հարավային թևով ձեռնարկած լայնամասշտաբ գրոհը վերջին ապարդյուն փորձերն են ինչ-որ արդյունքի հասնելու համար։ Ամուր ենք կանգնած։–0–