Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Երևանի քաղաքապետը շրջանավարտներին մաղթում է պարզ ճակատով, արժանապատվության բարձր գիտակցումով մտնեն մեծ կյանք

23.05.2014, 11:45
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ուրբաթ շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին և մաղթել, որ նրանք պարզ ճակատով, արժանապատվության բարձր գիտակցումով մտնեն մեծ կյանք։
Երևանի քաղաքապետը շրջանավարտներին մաղթում է պարզ ճակատով, արժանապատվության բարձր գիտակցումով մտնեն մեծ կյանք
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ուրբաթ շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին և մաղթել, որ նրանք պարզ ճակատով, արժանապատվության բարձր գիտակցումով մտնեն մեծ կյանք։

«Վերջին զանգն» այս տարի հայկական դպրոցներում կհնչի մայիսի 23–ին։

«Այսօր մայրաքաղաքի բոլոր դպրոցներում կհնչի վերջին զանգը, ու դուք հրաժեշտ կտաք ձեր սիրելի կրթօջախներին: Ամբողջ օրվա ընթացքում դուք էլի ու էլի կվերհիշեք դպրոցական ջերմ, հարազատ միջավայրում անցկացրած տարիները, դասընկերների ու ուսուցիչների հետ կապված ամենատարբեր միջադեպերը, որոնք այսուհետ հուշ դարձած ուղեկցելու են ձեզ ամբողջ կյանքի ընթացքում: Սակայն ինչ մասնագիտություն էլ որ ընտրեք, ձեր կյանքը հետագայում ինչ ուղով էլ ընթանա, միշտ հիշեք, որ դուք ձեր հաղթանակած հայրերի ու պապերի ժառանգորդն եք, նրանց ձեռքբերումների իսկական տերն ու շարունակողը»,– ասել է Մարգարյանը։

Քաղաքապետը վստահություն է հայտնել,  որ շրջանավարտները ստեղծագործ ուժով, դժվարությունները հաղթահարելու անսասան կամքով անելու են հնարավորը՝ շենացնելու իրենց երկիրն ու սիրելի մայրաքաղաքը: Եվ կոչ է արել միշտ հիշել, որ կյանքում ինչ հաջողությունների էլ որ հասնեն, իրենց գիտելիքների ու ձեռքբերումների համար առաջին հերթին պարտական են իրենց ուսուցիչներին:

Քաղաքապետը նաև իր խորին հարգանքն ու երախտիքի խոսքն է ուղղել նաև բոլոր ուսուցիչներին՝ իրենց ազգաշահ ու հայրենանվեր աշխատանքի համար, շնորհավորել է ծնողներին` մաղթելով նրանց, որ իրենց բոլոր հույսերն իրականանան։

«Եղեք հպարտ, որ ազատ ու անկախ Հայաստանի, նրա չքնաղ մայրաքաղաքի քաղաքացին եք: Հպարտացեք ու միշտ բարձր պահեք Հայաստանի Հանրապետության քաղաքացու, հայի, երևանցու պատիվը»,– ասվում է քաղաքապետի շնորհավորական ուղերձում։ -0-