Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
եղանակը
Երևանում
+3

Բարձրագույն կրթության եվրոպական տարածքի նախարարների խորհրդաժողովն ու Բոլոնյան քաղաքականությանը նվիրված համաժողովը կանցկացնեն Հայաստանում

11.05.2015, 14:10
Մայիսի 14–15–ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Բարձրագույն կրթության եվրոպական տարածքի նախարարների IX խորհրդաժողովն ու Բոլոնյան քաղաքականությանը նվիրված IV համաժողովը, հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։
Բարձրագույն կրթության եվրոպական տարածքի նախարարների խորհրդաժողովն ու Բոլոնյան քաղաքականությանը նվիրված համաժողովը կանցկացնեն Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 14–15–ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Բարձրագույն կրթության եվրոպական տարածքի նախարարների IX խորհրդաժողովն ու Բոլոնյան քաղաքականությանը նվիրված IV համաժողովը, հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։

«Սա եվրոպական մասշտաբի գլոբալ իրադարձություն է։ Հայաստանը, որը Բոլոնյան գործընթացին է միացել 2005թ.–ին, այս տարիների ընթացքում դարձել է եվրոպական կրթահամակարգի առանցքային երկրներից մեկը»,– երկուշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Աշոտյանը։

Նրա խոսքով` համաժողովին 47 երկրի ներկայացուցիչներ էին հրավիրված։ Համաժողովի ընթացքում նախատեսվում է ստորագրել կարևոր փաստաթղթեր, որոնք կսահմանեն Եվրոպայի հազարավոր ուսանողների և ուսումնական հաստատությունների ճակատագիրը։ Կքննարկվի Երևանյան հռչակագիրը, ինչպես նաև կրթության ոլորտի կարևոր նորամուծություններ։

«Հայաստանում առաջին անգամ է նման մակարդակի միջոցառում անցկացվում։ Իրենց մասնակցությունն են հաստատել 20 երկրների կրթության նախարարները, որոնց թվում են` Ռուսաստանի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Հոլանդիայի, Ուկրաինայի, Լատվիայի, Թուրքիայի կրթության նախարարները», – ասաց Աշոտյանը` հավելելով, որ Ադրբեջանը հրավերին չի պատասխանել։

Նա նշեց, որ նմանատիպ համաժողովի անցկացումը քաղաքական և կրթական մեծ նշանակություն ունի երկրի համար, և Հայաստանը պատրաստ է անցկացնել այն բարձր մակարդակով, և կարվի ամեն ինչ, որպեսզի Երևանը դառնա եվրոպական կրթության մայրաքաղաքը։

«Պատրաստվում է թողարկել մեծ թվով հրատարակություններ, որտեղ ներկայացված են Հայաստանի կրթության թեմաները, վերջին տասը տարում իրականացված բարեփոխումները, տվյալներ Հայաստանի բուհերի մասին», – ասաց Աշոտյանը։

Նա տեղեկացրեց, որ կոնֆերանսի և համաժողովի շրջանակում նախատեսվում է անցկացնել երկկողմ հանդիպումներ։

Խորհրդաժողովի խորհրդանիշը կլինի նուռը, որը բաղկացած է աստղիկներից։ Միջոցառումները պատրաստելու համար հատկացվել է 100 մլն դրամ (մոտ 208 հազար դոլար), գումարի 40 տոկոսը դրամաշնորհի տեսքով տրամադրել է ԵՄ–ն։

Հայաստանը միացել է Բոլոնյան կոնվենցիային 2005 թվականին՝ ստանձնելով բուհական և հետբուհական կրթությունը կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցնելու պարտավորությունը: Ներկայում Բոլոնյան գործընթացին մասնակցում է աշխարհի 45 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան:

Բոլոնյան գործընթացը Եվրոպայի երկրների կրթական համակարգերի մերձեցման և ներդաշնակեցման գործընթաց է՝ եվրոպական բարձրագույն կրթության միասնական տարածքի ձևավորման նպատակով: 1999 թվականի հունիսի 19-ին Բոլոնիայում (Իտալիա) կայացած հատուկ խորհրդաժողովում 29 եվրոպական պետությունների կրթության նախարարները ընդունել են «Եվրոպական բարձրագույն կրթության գոտի» կամ Բոլոնյան հռչակագիրը:

Բոլոնյան գործընթացի առաջնահերթ խնդիրներն են ստեղծել բարձրագույն կրթության եվրոպական տարածք, որը կխթանի Եվրոպայի բարձրագույն կրթության համակարգի մրցունակությունն ու գրավչությունը, ստեղծել հնարավորություններ` ուսանողների շարժունակությունն ապահովելու և  հետագայում աշխատանքի տեղավորվելու համար։ –0–