Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Մովսիսյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի «Սպարտակ» ակումբի գավաթի խաղը

29.10.2013, 18:52
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ» ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը սրունքի վնասվածքի պատճառով բաց կթողնի Յարոսլավլի «Շիննիկ» ակումբի հետ վաղը կայանալիք Ռուսաստանի գավաթի 1/16 եզրափակչի հանդիպումը։ Մովսիսյանը վնասվածքը ստացել է մարզումների ժամանակ։
Մովսիսյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի «Սպարտակ» ակումբի գավաթի խաղը
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ» ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը սրունքի վնասվածքի պատճառով բաց կթողնի Յարոսլավլի «Շիննիկ» ակումբի հետ վաղը կայանալիք Ռուսաստանի գավաթի 1/16 եզրափակչի հանդիպումը։ Մովսիսյանը վնասվածքը ստացել է մարզումների ժամանակ։

Ինչպես հաղորդում է «Սպարտակ» ակումբի պաշտոնական կայքը, Մովսիսյանը երեքշաբթի մարզումների ժամանակ ոլորել է ոտքը։

«Առաջիկայում «Սպարտակի» լավագույն ռմբարկուն պետք է բուժզննում անցնի, որի ընթացքում ախտորոշումն ավելի պարզ կլինի։ Սակայն արդեն հիմա հայտնի է, որ Յարոսլավլում կայանալիք հանդիպման ժամանակ նա չի կարող օգնել մեր թիմին», – նշվում է հաղորդագրության մեջ։

«Սպարտակ» ակումբի մամուլի ծառայությունը նաև նշում է, որ «Լոկոմոտիվ» ակումբի հետ առաջիկայում կայանալիք հանդիպման ժամանակ Մովսիսյանը մասնակցությունը հարցականի տակ է։–0–