FIDE-ի ղեկավար Իլյումժինովը կփորձի հասնել Հայաստանի մասնակցությանը Բաքվում կայանալիք շախմատի մրցաշարերին

FIDE-ի ղեկավար Իլյումժինովը կփորձի հասնել Հայաստանի մասնակցությանը Բաքվում կայանալիք շախմատի մրցաշարերին

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./ԱՌԿԱ/. Շախմատի միջազգային ֆեդերացիան  (FIDE) կփորձի լուծել հայ գրոսմայստերների մասնակցության հարցը Ադրբեջանի մայրաքաղաքում առաջիկա մրցաշարերին, լրագրողներին ասաց FIDE նախագահ Կիրսան Իլյումժինովը։

2015-ի սեպտեմբերից հոկտեմբեր Բաքվում կանցկացվի Շախմատի աշխարհի գավաթը նոկաուտ համակարգով, 2016 թ. իսկ աշնանը` տեղի կունենա շախմատի օլիմպիադան։ Ավելի վաղ Ադրբեջանը հրաժարվեց մասնակցել 2015 թ. աշխարհի առաջնության թիմային առաջնությանը, որը կանցկացվի 2015 թ. ապրիլին Ծաղկաձորում։

Իլյումժինովը նշել է, որ FIDE–ն կողմ է, որ «քաղաքական տարբեր պահերը մնան մրցաշարային դահլիճից դուրս», և այդ պատճառով հրավիրում է և Հայաստանի շախմատիստներին, և Ադրբեջանի շախմատիստներին նույն մրցումներին մասնակցելու համար։

«Առաջիկա օրերին ես կդիմեմ Ադրբեջանի և Հայաստանի շախմատային ֆեդերացիաների ղեկավարությանը։ Այս տարի կկայանա նոկաուտ–համակարգով Աշխարհի գավաթը, հաջորդ տարի Բաքվում կկայանա համաշխարհային շախմատի օլիմպիադան։ Եվ, իհարկե, մենք կցանկանայինք, որ ուժեղագույն շախմատիստները, իսկ Ադրբեջանի և Հայաստանի հավաքականները մոլորակի ուժեղագույն թիմերն են, մասնակցություն ունենան»,– ասել է Իլյումժինովը։

«Մենք կդիմենք ոչ միայն ազգային շախմատային ֆեդերացիաների ղեկավարությանը, այլ նաև երկրների ղեկավարությանը, որ նրանք նպաստեն իրենց շախմատիստների մասնակցությանը, որ անվտանգությունն ապահովվի»,– ասել է Իլյումժինովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

10:46 17.03.2015




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×