Հայաստանն առաջին անգամ 38-րդ տեղն է զբաղեցնում ՖԻՖԱ–ի վարկանիշում
17.10.2013,
12:42
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 687 միավորով միանգամից 17 կետով բարձրացել է ՖԻՖԱ–ի ընթացիկ վարկանիշում` զբաղեցնելով 38-րդ տեղը։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 687 միավորով միանգամից 17 կետով բարձրացել է ՖԻՖԱ–ի ընթացիկ վարկանիշում` զբաղեցնելով 38-րդ տեղը։
Մինչև այսօր հավաքականի զբաղեցրած լավագույն հորիզոնականը եղել էր 41-ը, որը գրանցվել էր 2012 թվականի փետրվարին։
Այս թռիչքի համար պակաս դեր չեն խաղացել Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում բուլղարացիների դեմ տարած հաղթանակը, արտագնա հանդիպումը Իտալիայի հետ` ոչ–ոքի հաշվով։
Հոկտեմբերի 17-ի դրությամբ ՖԻՖԱ–ի աղյուսակի առաջին տասը հորիզոնականները զբաղեցում են`
1. Իսպանիան` 1513 միավորով,
2. Գերմանիան` 1311 միավորով,
3. Արգենտինան` 1266 միավորով,
4. Կոլումբիան` 1178 միավորով,
5. Բելգիան` 1175 միավորով,
6. Ուրուգվայը` 1164 միավորով,
7. Շվեյցարիան` 1138 միավորով,
8. Հոլանդիան`1136 միավորով,
9. Իտալիան` 1136 միավորով,
10. Անգլիան` 1080 միավորով։
Հաջորդ աղյուսակի հրապարակումը նախատեսվում է նոյեմբերի 28-ին։-0-