Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Հայաստանում չինական ներդրումներով կկառուցեն «Խելացի գիտական քաղաք», նախագիծը գնահատվում է 10–15մլրդ դոլար

07.08.2020, 20:45
Նախօրեին տրվել է Հայաստանի պատմության մեջ աննախադեպ մի ծրագրի մեկնարկ՝ ստորագրվել է հայ-չինական «Խելացի գիտական քաղաքի» ստեղծման պայմանագիրը
Հայաստանում չինական ներդրումներով կկառուցեն «Խելացի գիտական քաղաք», նախագիծը գնահատվում է 10–15մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի./ԱՌԿԱ/. Նախօրեին տրվել է Հայաստանի պատմության մեջ աննախադեպ մի ծրագրի մեկնարկ՝ ստորագրվել է հայ-չինական «Խելացի գիտական քաղաքի» ստեղծման պայմանագիրը։ Սահմանների փակ լինելու պատճառով պայմանագիրը ստորագրվեց առցանց՝ տեսակապով։ 

Ծրագրի կողմերն են՝ Չինաստանի Տեխնոլոգիաների Ակադեմիան, Չինաստանի Տեխնիկական Զարգացման Ընկերությունը և ԱԴԿԱՌՍ Հայաստանի Վերակառուցման և Զարգացման Գործակալությունը, հաղորդում է գործակալության մամուլի ծառայությունը։ 

ԱԴԿԱՌՍ-ի տնօրեն Սարգիս Գևորգյանի խոսքով, այս ծրագրի իրականացումը Հայաստանը կդասի աշխարհի ամենազարգացած երկրների շարքին։  

«Մեզ մի բացառիկ շանս է տրված վերականգնելու մեր երբեմնի գիտական, տեխնոլոգիական և տնտեսական հզորությունը, այն ամենը, ինչ մենք կորցրել ենք 90-ականնների սկզբին», – նշել է նա։ 

Սարգիս Գևորգյանը նաև ավելացրել է, որ խոսքը 10–15 մլրդ դոլարի մասին է, որոնք կներդրվեն 15 տարում։ 

«Հիմնվելով Չինաստանի և Հայաստանի մարդկային, գիտական հնարավորությունների, պատմության և զարգացման վրա մենք միասին կարող ենք ստեղծել տեխնոլոգիաներ, որոնք առաջատար կդառնան աշխարհում»,- նշել է Չինաստանի Տեխնոլոգիաների Ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Յանգ Լինջիանը։ 

«Խելացի գիտական քաղաքը» նոր սերնդի բնակավայր է, որի բոլոր համակարգերը ղեկավարվում են իննովացիոն տեխնոլոգիաների միջոցով՝ ապահովելով բնակչության կյանքի ամենաբարձր մակարդակը։ 

Հայ-չինական քաղաքում հիմնվելու են համատեղ ընկերություններ, որոնք աշխատելու են գիտական նորարարությունների, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների ստեղծման և զարգացման վրա։ 

Չինաստանը Հայաստանում «Խելացի գիտական քաղաքի» կառուցման նպատակով մի քանի միլիարդ դոլարի ներդրում կանի։

Չինաստանն ու Հայաստանը հնագույն քաղաքակրթություններ են, որոնց հաջողվել է պահպանել իրենց մշակույթն ու պետականությունը 4000 տարվա ընթացքում։ Բացի այդ, Չինաստանն ու Հայաստանն այսօր լայն գիտատեխնիկական պոտենցիալ ունեն՝ լինելու 21-րդ դարի գիտահեն տնտեսության լիդերներների շարքում։ 

Դեռևս պատմական մետաքսի ճանապարհից ձգվող հայ-չինական բարեկամությունն այսօր նոր զարկ է ստանում՝ առաջիկա ոչ միայն տասնամյակների, այլև դարերի ընթացքում զարգանալու և հզորանալու մեծ հեռանկարներով։–0–