Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ՀՀ ԳԱԱ-ն ու Միավորված ավիաշինական կորպորացիան կստորագրեն համաձայնագիր՝ ավիացիոն տեխնիկայի ստեղծման ծրագրերի իրականացման վերաբերյալ

19.04.2012, 14:48
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և Միավորված ավիաշինական կորպորացիան կստորագրեն Համաձայնագիր` ավիացիոն տեխնիկայի ստեղծման հեռանկարային ծրագրերի իրականացման վերաբերյալ, տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:
ՀՀ ԳԱԱ-ն ու Միավորված ավիաշինական կորպորացիան կստորագրեն համաձայնագիր՝ ավիացիոն տեխնիկայի ստեղծման ծրագրերի իրականացման վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և Միավորված ավիաշինական կորպորացիան կստորագրեն Համաձայնագիր` ավիացիոն տեխնիկայի ստեղծման հեռանկարային ծրագրերի իրականացման վերաբերյալ, տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:

«ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և Միավորված ավիաշինական կորպորացիա» բաց բաժնետիրական ընկերության նախագահ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Միխայիլ Պողոսյանը կստորագրեն 5-ամյա գիտատեխնիկական և ինովացիոն համագործակցության Համաձայնագիր»,- նշված է հաղորդագրության մեջ:  

Համաձայնագրի նպատակն է աջակցել միմյանց` լուծելու Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ավիաշինական համալիրի պահպանման, մրցունակության բարձրացման և գիտաարտադրական պոտենցիալի զարգացմանն ուղղված խնդիրները, հետագա ինտեգրման պայմաններում միավորել ինտելեկտուալ, արտադրական և ֆինանսական ռեսուրսները ավիացիոն տեխնիկայի ստեղծման հեռանկարային ծրագրերի իրականացման համար:

Համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի կունենա ապրիլի 20-ին ՀՀ ԳԱԱ-ում: Միխայիլ Պողոսյանը հանդես կգա զեկույցով: Համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո նախատեսվում է ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի և Միավորված ավիաշինական կորպորացիա» բաց բաժնետիրական ընկերության նախագահ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Միխայիլ Պողոսյանի, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամների և առաջատար գիտնականների  համատեղ մամուլի ասուլիսը:---0-