Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ավելի քան 600 ՏՏ մասնագետներ տարբեր երկրներից հավաքվել են Հայաստանում առաջին միջազգային Armenian Blockchain Forum–ի շրջանակում

23.04.2018, 14:40
Ավելի քան 600 ՏՏ մասնագետներ տարբեր երկրներից հավաքվել են Հայաստանում առաջին միջազգային Armenian Blockchain Forum–ի շրջանակում։
Ավելի քան 600 ՏՏ մասնագետներ տարբեր երկրներից հավաքվել են Հայաստանում առաջին միջազգային Armenian Blockchain Forum–ի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./ԱՌԿԱ/. Ավելի քան 600 ՏՏ մասնագետներ տարբեր երկրներից հավաքվել են Հայաստանում առաջին միջազգային Armenian Blockchain Forum–ի շրջանակում։

Armenian Blockchain Forum–ը տեղեկատվական–կրթական հարթակ է, որը միավորում է ձեռներեցների, ընկերությունների ու փորձագետների գործնական գիտելիքները, այն ուղղված է բարենպաստ պայմանների ստեղծման վրա Հայաստանում տեխնոլոգիական ընկերությունների զարգացման համար։

«Հայկական բլոկչեյն համաժողովը միասնական հարթակ է, որտեղ համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան իրականացնել փորձի փոխանակում, քննարկել տեխնիկական և իրավական հարցերն ու այս բնագավառում հնարավոր համագործակցության ուղղությունները, ինչն էապես կարևորվում է երկրում թվային տնտեսության ձևավորման և զարգացման տեսանկյունից», – համաժողովի ընթացքում ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։

Նա նշել է, որ ապակենտրոնացված և տեղաբաշխված ռեեստրների տեխնոլոգիաներն օրեցօր ավելի արդիական են դառնում և լայն կիրառություն են ստանում տնտեսական գործունեության տարբեր բնագավառներում։

Նրա խոսքով, ապակենտրոնացված տեխնոլոգիաները թույլ են տալիս գործունեություն իրականացնել և մատուցել ծառայություններ առանց միջնորդների մասնակցության` այսպիսով բարձրացնելով գործընթացի թափանցիկությունը։

Միջազգային պրակտիկայում առանձնացվում են բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառումն ու զարգացումը խոչընդոտող ռիսկերի 2 հիմնական ուղղություններ, որոնցից առաջինն այս բնագավառում գիտելիքների անբավարարությունն է, իսկ երկրորդը` անվտանգությունը: Համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան քննարկելու այս կարևոր հարցերը և ներկայացնելու հնարավոր լուծումները:

Առաջին անգամ Երևանում հավաքվել են բլոկչեյն տեխնոլոգիների և արհեստական ինտելեկտի ոլորտի ավելի քան 600 մասնագետներ և փորձագետներ աշխարհի տարբեր երկրներից` Հայաստան, ԱՄՆ, Իռլանդիա, Չինաստան, Շվեյցարիա, Ուկրաինա, Ռուսաստան, Վրաստան, Կանադա, Հոնգկոնգ և այլն:

Ֆորումի ծրագիրը ներառում է 3 աշխատանքային սեկցիաներ, որոնք նվիրված են բլոկչեյն ինդուստրիայի ապագայի, աշխարհում այս տեխնոլոգիայի ունեցած դերի, կրիպտարժույթներում ներդրումների և ICO նախագծերի վերաբերյալ: Անցկացվել են նաև 12 կրթական վարպետության դասեր և Roadshow, որտեղ 15 ստարտափ թիմեր հնարավորություն են ստացել իրենց նախագծերը ներկայացնելու աշխարհի 20 երկրներից ժամանած պրոֆեսիանալ ներդրողներին, որոնց թվում են ասիական 3 թոփ ներդրողները: Ֆորումի մասնակիցների գումարային կապիտալը գերազանցել է 10 մլրդ ԱՄՆ դոլարը:

Համաժողովի կարևորագույն միջոցառումներից մեկը դարձել է IBM ընկերության հետ համատեղ Blockchain Open University-ի (Բլոկչեյնի բաց համալսարան) ստեղծման և զարգացման մասին հուշագրի ստորագրումը:–0–