Զիգզագ ընկերությունը սկսում է նոր iPhone Xs և iPhone Xs Max մոդելների նախավաճառք Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Զիգզագ ընկերությունը սկսում է նոր iPhone Xs և iPhone Xs Max մոդելների նախավաճառք Հայաստանում, վաճառքի մեկնարկը՝ սեպտեմբերի 28-ից, նշվում է Զիգզագ ընկերության հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 21-ից մեր հաճախորդները կկարողանան նախապես պատվիրել նոր iPhone Xs և iPhone Xs Max մոդելները։ Այս աշնան ամենասպասված մոդելների վաճառքը կմեկնարկի ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 28-ին։
Առաջին անգամ Apple ապրանքանիշի նոր մոդելները՝ iPhone Xs- ը եւ iPhone Xs Max- ը, հասանելի կլինեն հայ գնորդներին պաշտոնական մեկնարկից ընդամենը մեկ շաբաթ անց, «երկրորդ ալիքի» մյուս մշտական մասնակիցների հետ մեկտեղ։
«Հայաստանն առաջին անգամ հայտնվեց Apple ընկերության նոր մոդելների վաճառքի մեկնարկի «երկրորդ ալիքի» ցուցակում։ Դա նշանակում է, որ վաճառքի մեկնարկից մեկ շաբաթ անց նոր մոդելները կլինեն Հայաստանում, և մեր գնորդները կստանան դրանք ձեռք բերելու ունիկալ հնարավորություն։ Այժմ iPhone Xs և iPhone Xs Max սմարթֆոնները հնարավոր կլինի ձեռք բերել Apple ապրանքանիշի ՀՀ տարածքում ավտորիզացված ներկայացուցիչներից և հարկ չի լինի օգտվել ոչ պաշտոնական աղբյուրներից նոր մոդելների գնման «ավանդական» տարբերակից», ,– նշվում է հաղորդագրության մեջ։
Ձեռք բերելով նոր սմարթֆոնները ՀՀ տարածքում ավտորիզացված վաճառասրահներից, որոնցից մեկը Զիգզագ ընկերությունն է, Apple-ի երկրպագուները կարող են ստանալ պաշտոնական երաշխիք։
Զիգզագ և Զիգզագ Անտենա վաճառասրահներում մինչև սեպտեմբերի 30-ը գործելու են արտոնյալ պայմաններ iPhone Xs և iPhone Xs Max մոդելների ապառիկ վաճառքի համար՝ 0% կանխավճար, 0% սպասարկման վճար և 0% տարեկան տոկոսադրույք առաջին 12 ամսվա ընթացքում։ Ապառիկը ձևակերպվում է առավելագույնը 36 ամիս ժամկետով:–0–