Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդիրը պետք է լուծվի սեղմ ժամկետներում. նախարար
29.10.2013,
17:29
Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդիրը պետք է լուծվի առաջիկայում, լրագրողներին ասել է ՀՀ ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի վիճակի ուսումնասիրության և գնահատման ու շրջակա միջավայրի վրա նրա ազդեցության մասին երկամյա ծրագրի արդյունքների ներկայացման ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդիրը պետք է լուծվի առաջիկայում, լրագրողներին ասել է ՀՀ ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի վիճակի ուսումնասիրության և գնահատման ու շրջակա միջավայրի վրա նրա ազդեցության մասին երկամյա ծրագրի արդյունքների ներկայացման ժամանակ։
Ուսումնասիրությունն անցկացվել է ՀՀ ԱԻՆ–ի կողմից ԵԱՀԿ–ի աջակցությամբ։ Հոկտեմբերի 29–ին ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են քննարկման պետական կառույցների, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպման ժամանակ։
Այժմ Նուբարաշենի գերեզմանոցում թաղված է մոտ 600 տոննա թունաքիմիկատ, որից ավելի քան 300 տոննան քլորօրգանական կայուն նյութեր են, որոնք պետք է ոչնչացվեն։ Սակայն վերջերս գերեզմանոցը վտանգավոր է դարձել, այն վտանգ է ներկայացնում հարակից գյուղերի բնակիչների համար, ինչի կապակցությամբ կառավարությունը մտադիր էր կոնսերվացնել գերեզմանոցը։
«Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը ժամանակին ճիշտ վայրում չի կառուցվել, այն սողանքային գոտի է։ Թունաքիմիկատները չպետք է այնտեղ մնան, հարկավոր է շտապել դրանք հանելու և ոչնչացնելու հարցում։ Դեռևս չեմ կարող ստույգ ժամկետներ նշել, սակայն դա պետք է արվի առաջիկայում` 1–3 տարվա ընթացքում», – ասել է Երիցյանը։
Նա նշել է, որ միջազգային փորձագետների գնահատմամբ` գերեզմանոցը դեռևս վտանգավոր չէ, սակայն ժամանակի ընթացքում այն կարող է վտանգավոր դառնալ։
Երիցյանի խոսքերով` գերեզմանոցի վիճակի մասին տվյալները, որոնք ստացվել են ուսումնասիրության արդյունքում, հիմք կդառնան հետագա գործողությունների համար։
«Այժմ մենք ծրագրի երկրորդ փուլն ենք անցել, որի ընթացքում գերեզմանոցում գտնվող թունաքիմիկատների 32 տեսակներ պետք է տեղափոխվեն համապատասխան տարաների մեջ։ Երրորդ փուլում թունաքիմիկատները կոչնչացվեն», – ասել է նախարարը։
Նրա խոսքերով` թունաքիմիկատները կարող են ոչնչացվել կամ տեղափոխվել հատուկ տարածք երկարաժամկետ պահպանման նպատակով։–0–