Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
450.11
RUB
4.8673
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 24, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Համագործակցության երկրների ճարտարագետների համար կրթական ռեսուրսների հեռահար հասանելիության կետերի ցանց կբացվի Երևանում

06.06.2013, 10:56
Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության աջակցությամբ ուրբաթ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) ԱՊՀ երկրների ճարտարագետների համար կրթական ռեսուրսների հեռահար հասանելիության կետերի ցանց կբացվի։
Համագործակցության երկրների ճարտարագետների համար կրթական ռեսուրսների հեռահար հասանելիության կետերի ցանց կբացվի Երևանում
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության աջակցությամբ ուրբաթ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) ԱՊՀ երկրների ճարտարագետների համար կրթական ռեսուրսների հեռահար հասանելիության կետերի ցանց կբացվի։

«Հասանելիության կետը տեխնիկայի և տեխնոլոգիաների զարգացման նոր ուղղություններով որակավորման բարձրացման 56 ուսումնական ծրագրերի հեռահար ուսուցման հնարավորություն կընձեռի»,– «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամուլի ծառայության ղեկավար Լիանա Ազոյանը։

Ըստ նրա,  հեռահար հասանելիության կետ կբացեն Հայաստանի կրթության և գիտության նախարարության, Ն.Է. Բաումանի անվան ՄՊՏՀ–ի, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության, հանրապետության բուհերի, ձեռնարկությունների և կազմակերպությունների ներկայացուցիչները։

Համագործակցության երկրների ճարտարագետների համար կրթական ռեսուրսների հեռահար հասանելիության կետերի ցանց ստեղծելը Բաումանի անվան ՄՊՏՀ–ի, ԱՊԲ անդամ–պետությունների հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի և ԱՊՀ բուհերի (նախագծի մասնակիցների) համատեղ նախագիծն է։

Նախագծի խնդիրն է Համագործակցության երկրների բոլոր երկրների մասնագետների վերապատրաստման ու որակավորման բարձրացման ճյուղավորված համակարգ ստեղծել։ Հեռահար հասանելիության նման կետեր արդեն գործում են Երևանի պետական համալսարանում, ինչպես նաև Ադրբեջանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղըզստանում, Մոլդովայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Ուկրաինայում։

Հայաստանի Հանրապետությունում ճարտարագետների համար կրթական ռեսուրսների հասանելիությունը կգործի ՀՊՃՀ հավելյալ կրթական կենտրոնի բազայի վրա։ Նախագծի շրջանակում դասընթացներ կանցկացվեն «Գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգերը» թեմայով, որտեղ կներկայացվեն Բաումանի անվան ՄՊՏՀ–ում մշակված ուսումնամեթոդական աշխատանքը, ձեռնարկներն ու ծրագրային միջոցները։-0–