Հայաստանի ֆինթեք առաջատար Ինեկոբանկը` WCIT 2019 համաժողովում (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ինեկոբանկը հանդես է եկել որպես WCIT 2019 համաժողովի ինովացիոն հովանավոր։ Այս մասին հայտնում են բանկի մամուլի ծառայությունից։
Երկուշաբթի մեկնարկել է տեխնոլոգիական աշնան ամենասպասված և մասշտաբային միջոցառումը։ Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում էին համախմբվել ՏՀՏ ոլորտի աշխարհի առաջատար դեմքերը՝ քննարկելու, թե ինչպես են տեխնոլոգիաները վերափոխում մեր կենսակերպը, ինչպիսի ազդեցություն են ունենում մեր առօրյայի և տնտեսությունների աճի վրա, ինչպես են ապահովում անվտանգություն և ժողովրդավարություն աշխարհի տարբեր կետերում։
Միջոցառման երեք օրերի ընթացքում մասնակիցները կարող են նաև ծանոթանալ բազմաթիվ երկրներից Հայաստան ժամանած պատվիրակությունների ներկայացրած նորարարություններին և լուծումներին։ Էքսպո ցուցահանդեսի տարածքում ներկայացված են ոլորտի մի շարք խոշոր հայկական ընկերություններ, ինչպես նաև Հայաստանի ՏՏ առաջատար բանկը՝ Ինեկոբանկը, որն այս տարի հանդիսանում է WCIT 2019 համաժողովի ինովացիոն հովանավոր։
Բանկից նշեցին, որ տեխնոլոգիական զարգացումը մշտապես Ինեկոբանկի ուշադրության դիտակետում է գտնվում, և բանկը շարունակաբար մասնակցում է ու աջակցում է Հայաստանում ՏՀՏ ոլորտի զարգացմանն ու տեխնոլոգիական հասարակության կայացմանը միտված միջոցառումներին։
«Համոզված ենք, որ նման մասշտաբային միջոցառումը, ինչպիսին WCIT 2019-նն է, նպաստում է Հայաստանի ճանաչելիության և գրավչության բարձրացմանը միջազգային տարբեր հարթակներում, ավելին՝ միջոցառման ընթացքում շրջելով տաղավարներով և ծանոթանալով հայ մասնագետների կողմից մշակված լուծումներին, հպարտորեն կարող ենք ասել, որ Հայաստանը ունի հզոր տեխնոլոգիական ներուժ։ Մեզ համար մեծ պատիվ է հանդիսանալ նման մասշտաբային համաժողովի ինովացիոն հովանավոր և խթանել ոլորտի զարգացումը», - նշում են Ինեկոբանկից։
«Ինեկոբանկ» ՓԲԸ-ը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է համալիր բանկային, ինչպես նաև թվային բանկային ծառայություններ անհատներին, ՓՄՁ և խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 23 տարի բանկը տրամադրում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 500 000 հաճախորդի, որոնցից մոտ 200 000-ին` թվային ուղիներով:
Իր գործունեության ընթացքում Ինեկոբանկը մշակել և մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։
Առաջին ամբողջական թվային բանկը Հայաստանում, որը անհատներին ապահովում է թվային ամբողջական լուծումներ՝ վճարումներ, վարկավորում, խնայողություններ և այլ հարակից ծառայություններ 24/7 հասանելիությամբ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
20:37 07.10.2019