Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
0

Հայաստանն ու Ռուսաստանը կապի արբանյակ ստեղծելու մասին համաձայնագիր են ստորագրել

09.07.2012, 18:01
Ռոսկոսմոսը հուշագիր է ստորագրել Հայաստանի համար կապի արբանյակ ստեղծելու մասին, երկուշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է Ռոսկոսմոսի ղեկավար Վլադիմիր Պոպովկինը:
Հայաստանն ու Ռուսաստանը կապի արբանյակ ստեղծելու մասին համաձայնագիր են ստորագրել
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ռոսկոսմոսը հուշագիր է ստորագրել Հայաստանի համար կապի արբանյակ ստեղծելու մասին, երկուշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է Ռոսկոսմոսի ղեկավար Վլադիմիր Պոպովկինը:
Փաստաթուղթը ստորագրել են Մեծ Բրիտանիայի «Ֆարնբորո-2012» ավիասալոնում:

«Մենք արդեն հուշագիր ենք ստորագրել Հայաստանի Հանրապետության համար կապի արբանյակ ստեղծելու մասին»,- ասել է Պոպովկինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հայաստանի համար արբանյակը կստեղծի ռուսական «Տեղեկատվական արբանյակային համակարգեր» ԲԲԸ-ն:--0-