Рейтинг@Mail.ru
USD
381.46
EUR
448.71
RUB
4.9132
GEL
141.69
2025 թ. դեկտեմբերի 30, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հայկական գիտությունը ռուսական ընկերությունների հետ համագործակցության լավ հեռանկարներ ունի. Պողոսյան

19.07.2013, 16:59
Հայկական գիտական դպրոցը ռուսական ընկերությունների հետ համագործակցության լավ հեռանկարներ ունի, կարծում է «Միավորված ավիաշինական կորպորացիա» ԲԲԸ նախագահ Միխայիլ Պողոսյանը։
Հայկական գիտությունը ռուսական ընկերությունների հետ համագործակցության լավ հեռանկարներ ունի. Պողոսյան
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայկական գիտական դպրոցը ռուսական ընկերությունների հետ համագործակցության լավ հեռանկարներ ունի, կարծում է «Միավորված ավիաշինական կորպորացիա» ԲԲԸ նախագահ Միխայիլ Պողոսյանը։

«Հայաստանի մաթեմատիկական դպրոցը, ֆիզիկական հետազոտությունները, որոնք այստեղ անցկացվել են, մեծ հեղինակություն են վայելում, և այդ ուղղություններում մեծ հեռանկարներ կան»,– ուրբաթ ասաց Պողոսյանը Երևանում անցած մամուլի ասուլիսում։

Պատասխանելով Հայաստանում փոքր ավիացիայի ինքնաթիռներ հավաքելու հնարավորության մասին հարցին` Պողոսյանը նշեց, որ առավել հեռանկարային է համատեղ ինժեներային սերվիսների և գիտական հետազոտությունների զարգացումը, քան թե Հայաստանում օդանավերի արտադրության հիմնումը։

«Փոքր ավիացիայի ինքնաթիռների արտադրության կազմակերպման հարցը ցույց է տվել, որ շուկայի պոտենցիալ ծավալը, որն առկա է նման կարգի ինքնաթիռների համար, Հայաստանում նման արտադրություն ստեղծելու հնարավորություն չի տալիս»,– ասաց նա։

Պողոսյանը նշեց նաև, որ Ռուսաստանում ներկայում վառ արտահայտված է առաջադեմ տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսության մրցունակ ուղղությունների ստեղծման գիծը։

«Միշտ կարևոր է առաջին քայլն անել և ցույց տալ փոխգործակցության ու իրագործման արդյունավետությունը։ Կարծում եմ, որ դա կխթանի ռուսական ընկերություններին գիտության հետ ավելի սերտ համագործակցությունը»,– ավելացրել է ՄԱԸ նախագահը։ -0-