http://www.betchili.com/ (Կանխատեսումների սոցիալական խաղ. «ԱՌԿԱ») հայկական սթարթափը «Սթարթափ մենամարտ» մրցույթի հաղթող է ճանաչվել, ներկայացուցիչները կմեկնեն ԱՄՆ, տեղեկացրին մրցույթի կազմակերպիչները։ " />
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

http://www.betchili.com հայկական սթարթափը «Սթարթափ մենամարտ» մրցույթի հաղթող է ճանաչվել, ներկայացուցիչները կմեկնեն ԱՄՆ

02.12.2013, 17:16
http://www.betchili.com/ (Կանխատեսումների սոցիալական խաղ. «ԱՌԿԱ») հայկական սթարթափը «Սթարթափ մենամարտ» մրցույթի հաղթող է ճանաչվել, ներկայացուցիչները կմեկնեն ԱՄՆ, տեղեկացրին մրցույթի կազմակերպիչները։
http://www.betchili.com հայկական սթարթափը «Սթարթափ մենամարտ» մրցույթի հաղթող է ճանաչվել, ներկայացուցիչները կմեկնեն ԱՄՆ
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. http://www.betchili.com/ (Կանխատեսումների սոցիալական խաղ. «ԱՌԿԱ») հայկական սթարթափը «Սթարթափ մենամարտ» մրցույթի հաղթող է ճանաչվել, ներկայացուցիչները կմեկնեն ԱՄՆ, տեղեկացրին մրցույթի կազմակերպիչները։

«Սթարթափ մենամարտ» մրցույթն առաջին անգամ անցկացվել է Երևանում` StartUp Day–ի շրջանակում ArmNet 2013 ամենամյա համաժողովի ընթացքում, որը տեղի է ունեցել նոյեմբերի 30–ին Երևանում։

«Բետչիլի» թիմն ընտրվել է Սկոլկովո սթարթափ ակադեմիայի փորձագետների կողմից։

Սկոլկովո սթարթափ ակադեմիայի ուսանողների հետ թիմի ներկայացուցիչը կմեկնի ԱՄՆ–ի Սիլիկոնային հովիտ, որտեղ երկու շաբաթվա ընթացքում նրանց համար հանդիպումներ կկազմակերպվեն առաջատար ընկերությունների և վենչուրային հիմնադրամների ղեկավարների հետ։ Հայկական սթարթափի ներկայացուցիչը նաև հնարավորություն կստանա իր նախագիծը ներկայացնելու պոտենցիալ ներդրողներին։

ArmNet–ի շրջանակում առաջին անգամ կանցկացվի StartUp Day, որի ընթացքում Սկոլկովոյի Սթարթափ–ակադեմիայի դասախոսներն աշխատանքային սեմինարներ կանցկացնեն սթարթափ–թիմերի և պոտենցիալ ներդրողների հետ, ինչպես նաև կկազմակերպեն «Սթարթափ մենամարտ», որի հաղթողը Սիլիկոնային հովտում (ԱՄՆ) ուսուցման դասընթաց անցնելու հնարավորություն կստանա։

ArmNet Awards հայկական կայքերի առաջին մրցույթն անցկացվել է 2010 թվականին։ Մրցույթին մասնակցել է մոտ 600 կայք, ևս մոտ 400–ը գրանցման ժամկետի ավարտից հետո են հայտ ներկայացրել և այդ պատճառով չեն ընդգրկվել մրցույթին մասնակցած ռեսուրսների ցուցակում։ ArmNet Awards մրցույթի գրան–պրին շնորհվել է Սերգեյ Փարաջանովի տուն–թանգարանին։

ArmNet միջազգային ամենամյա մրցույթի կազմակերպիչներն են Maeutica բրենդինգային գործակալությունը, Orange Armenia բջջային օպերատորը և «Ինտերնետ Հանրություն» հայկական հասարակական կազմակերպությունը։ Միջոցառման տեղեկատվական հովանավորը telecom.arka.am լրատվական պորտալն է։ –0–