Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
-1

Կուկն անուղղակիորեն հաստատել է Apple ապրանքանիշով հեռուստացույցների մշակումը

06.12.2012, 19:00
Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ ժամանակակից հեռուստատեսությունն անցյալի վերապրուկ է, և ասել է, որ այդ բնագավառը չափազանց հետաքրքիր է ընկերության համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Կուկն անուղղակիորեն հաստատել է Apple ապրանքանիշով հեռուստացույցների մշակումը
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ ժամանակակից հեռուստատեսությունն անցյալի վերապրուկ է, և ասել է, որ այդ բնագավառը չափազանց հետաքրքիր է ընկերության համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Երբ ես իմ սենյակ եմ մտնում և միացնում են հեռուստացույցը, կարծես 20 կամ 30 տարով հետ գնացած լինեմ»,- հայտնել է Կուկը: -Այդ բնագավառը մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Ես չեմ կարող ավել բան ասել»:

Փորձագետներն արդեն վաղուց կանխատեսում են, որ Apple-ը սեփական ապրանքանիշով հեռուստացույց է մշակում, սակայն նման սարքի առկայության պաշտոնական հաստատումներ դեռ չկան: Ամեն դեպքում, ժամանակի ընթացքում ավելի շատ վերլուծաբաններ են հավում այն մտքին, որր ընկերությունն իսկապես հեռուստացույց է պատրաստում:

Նոյեմբերի վերջին հայտնված ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն` Apple-ը հնարավոր է իր հեռուստացույցը գործարկի 2013թ.-ի նախատոնական սեզոնին՝ շուրջ 1,5-2 հազար դոլար գնով: -0-