Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

«ՄԻԿԱ ՊՐՈԳՐԵՍՏԵԽ» ինժեներական կենտրոնն է ներկայացվել Երևանում

15.02.2013, 18:43
«ՄԻԿԱ ՊՐՈԳՐԵՍՏԵԽ» հայկական ինժեներական կենտրոնի շնորհանդեսը տեղի ունեցավ ուրբաթ Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունում։
«ՄԻԿԱ ՊՐՈԳՐԵՍՏԵԽ» ինժեներական կենտրոնն է ներկայացվել Երևանում
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ՄԻԿԱ ՊՐՈԳՐԵՍՏԵԽ» հայկական ինժեներական կենտրոնի շնորհանդեսը տեղի ունեցավ ուրբաթ Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունում։

«Պատահական չէ, որ շնորհանդեսը տեղի ունեցավ Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունում։ Մեր ընկերությունն օրինակ է ծառայում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության համար»,– ասաց «ՄԻԿԱ ՊՐՈԳՐԵՍՏԵԽ»–ի գործադիր տնօրեն Կոնստանտին Բեգուջանովը։ 

Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովն իր հերթին նշեց, որ ներկայացուցչությունն ամեն ինչ կանի Հայաստանի և Ռուսաստանի գիտնականների միջև նորարարական համագործակցության զարգացման համար, պատմեց այդ ոլորտում արդեն իրականացված և նախատեսված ծրագրերի մասին։

«ՄԻԿԱ ՊՐՈԳՐԵՍՍՏԵԽ» ՍՊԸ–ն առաջավոր հայկական ինժեներական կենտրոն է, որը խոշոր և փոքր մեքենաշինության ոլորտում ինժեներական-խորհրդակցական ծառայություններ է մատուցում։ Մասնագիտացված է կառուցվածքների ամրության վերլուծության, արտադրության տեխնոլոգիական աջակցության իրականացման, կառուցվածքների, ագրեգատների և մեխանիզմների նախագծման աշխատանքների անցկացման, մեքենաների դետալների օպտիմալացման, կոնստրուկտորական փաստաթղթերի մշակման և հաշվետվությունների անցկացման հարցերում։

«ՄԻԿԱ ՊՐՈԳՐԵՍՏԵԽ» ՍՊԸ–ի ինժեներները ներգրավված են այնպիսի ընկերությունների նախագծերում, ինչպիսիք են` «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռները», «Բոյինգ Դիզայն Կենտրոնը», «Ռենոն»։ Ընկերության շրջանակներում նաև զարգանում է մոբիլ ռոբոտատեխնիկայի և բժշկական սարքավորումների նախագծման և մշակման ուղղությունը։ –0–