Զիգզագում մեկնարկել է iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոնների պաշտոնական վաճառքը
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Զիգզագ և Զիգզագ Անտենա վաճառասրահներում մեկնարկել է Apple ապրանքանիշի սմարթֆոնների նոր սերնդի iPhone 8 և iPhone 8 Plus մոդելների վաճառքն ըստ Հայաստանում արտադրողի կողմից նախապես սահմանված վաճառքների պաշտոնական ժամանակացույցի, հայտնում է ZigZag-ը։
Հայաստանում սմարթֆոնների պաշտոնական վաճառքների համար որպես սկզբնաժամկետ արտադրողի կողմից սահմանվել էր հոկտեմբերի 27-ը:
Նոր մոդելների նախավաճառքը Զիգզագ ընկերությունը սկսել էր դեռ հոկտեմբերի 20-ին՝ հնարավորություն ընձեռելով գնորդներին նախապես պատվիրելու իրենց սմարթֆոնը: Նախնական վաճառքի ընթացքում առավել մեծ հետաքրքրություն էր վայելում հատկապես iPhone 8 մոդելային շարքի Space Gray գույնը, որին նախապատվություն է տվել գնորդների մոտ 70%-ը: Ըստ հիշողության ծավալի առաջատար են 64 ԳԲ ծավալով սմարթֆոնները. այս չափանիշով մոդելներն ընտրել է գնորդների ավելի քան 60%-ը:
Հաճախորդներին նոր մոդելներն առավել հասանելի դարձնելու նպատակով Զիգզագ ընկերությունն իր մի շարք առաջատար գործընկեր բանկերի հետ համագործակցության շնորհիվ հնարավորություն է ընձեռում սմարթֆոնները ձեռք բերել նաև ապառիկ, այդ թվում՝ սահմանված հատուկ արտոնյալ պայմանով:
Տեղեկություն Հիմնադրվելով 1995թ.-ին՝ Զիգզագ ընկերությունն արդեն 22 տարի իրականացնում է Հայաստանում կենցաղային և էլեկտրոնային տեխնիկայի ներմուծում, վաճառք և ավտորիզացված սպասարկում: Ընկերությունը հանդիսանում է մի շարք համաշխարհային ճանաչում վայելող արտադրողների պաշտոնական գործընկերը Հայաստանում, այդ թվում՝ Apple, Sony, Panasonic, Bosch, Liebherr, Miele, Indesit, Philips և այլն: –0–