Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

ԱԳՆ-ն մանրամասնել է, թե երբ ուժի մեջ կմտնի Հայաստանի և Վրաստանի միջև ID քարտով ճամփորդելու հնարավորությունը

04.03.2020, 22:45
ԱԳՆ-ն մանրամասնել է, թե երբ ուժի մեջ կմտնի Հայաստանի և Վրաստանի միջև ID քարտով ճամփորդելու հնարավորությունը
ԱԳՆ-ն մանրամասնել է, թե երբ ուժի մեջ կմտնի Հայաստանի և Վրաստանի միջև ID քարտով ճամփորդելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի./Նովոստի-Արմենիա/. Այսօր հայտնի է դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան պաշտոնական այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության մասին, որը վերաբերում է Հայաստանի և Վրաստանի միջև մուտքի ռեժիմի ընթացակարգերի դյուրացմանը, խոսքը մասնավորապես նույնականացման քարտերով ճամփորդելու հնարավորության մասին է: 

ՀՀ ԱԳՆ-ն մանրամասնել է, թե երբ է ակնկալվում վերոնշյալ պայմանավորվածության ուժի մեջ մտնելը:

«Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների կողմից ընդգծվել է մարդկանց միջև շփումների խրախուսման և հասարակությունների միջև կապերի ամրապնդման կարևորությունը և այդ առնչությամբ ստորագրվել է մտադրությունների հուշագիր»,- նշվում է ԱԳՆ հաղորդագրության մեւ:

Նշվում է, որ մտադրությունների հուշագրի ստորագրմամբ հիմք է տրվում համապատասխան երկկողմ միջազգային պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների մեկնարկին:

«Պայմանագրի կնքման և ուժի մեջ մտնելու գործընթացի տարբեր փուլերում, օրենսդրության համապատասխան, կապահովվի հանրության պատշաճ իրազեկումը»,- նշում են գերատեսչությունից։-0-