Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+36

Հայաստանի «ՏաԹևեր» ճոպանուղին հոկտեմբերի 19–ին և 20–ին կաշխատի հատուկ սակագներով

17.10.2013, 16:54
Հայաստանի` աշխարհի ամենաերկար հետադարձելի «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրինությունը հատուկ սակագներ է սահմանել առաջիկա հանգստյան օրերի համար (հոկտեմբերի 19 և 20) ճոպանուղու` հոկտեմբերի 16–ին նշված գործարկման երրորդ տարեդարձի կապակցությամբ։
Հայաստանի «ՏաԹևեր» ճոպանուղին հոկտեմբերի 19–ին և 20–ին կաշխատի հատուկ սակագներով
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի` աշխարհի ամենաերկար հետադարձելի «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրինությունը հատուկ սակագներ է սահմանել առաջիկա հանգստյան օրերի համար (հոկտեմբերի 19 և 20) ճոպանուղու` հոկտեմբերի 16–ին նշված գործարկման երրորդ տարեդարձի կապակցությամբ։

««Տաթևեր» ճոպանուղու մեկ ուղղությամբ տոմսը կարժենա 2000 դրամ, հետադարձով՝ 3000 դրամ՝ համապատասխանաբար 3000 և 4000 դրամի փոխարեն», – հաղորդում է ճոպանուղու մամուլի ծառայությունը։

Հարակից համայնքների բնակիչների համար հոկտեմբերի 19-ին և 20-ին «Տաթևեր» ճոպանուղին կգործի անվճար:

Երեք տարվա ընթացքում ճոպանուղուց օգտվել է շուրջ 200 հազար զբոսաշրջիկ։

«ՏաԹևեր» ճոպանուղին բացվել է 2010 թվականի հոկտեմբերի 16-ին` «Տաթևի վերածնունդ» նախագծի շրջանակներում: 2010թ. հոկտեմբերի 23-ին «ՏաԹևեր»-ը գրանցվել է Գինեսի ռեկորդների միջազգային գրքում` որպես աշխարհում ամենաերկար հետադարձելի երկխցիկ ճոպանուղի: Ռեկորդը գրանցվել էր ոչ միայն ճոպանուղու երկարության (5752 մ.), այլև ճոպանուղու կառուցման կարճ ժամանակահատվածի (10 ամիս) համար:     

Նախագիծն իրականացվել է ճոպանուղու նախագծման և կառուցման առաջատար շվեյցարական «Գարավենտա-Դոպելմայր» ընկերության կողմից: Դեպի վանական համալիր տանող օդային ճանապարհը կազմում է 11 րոպե, արագությունը՝ 10 մ/վ, խցիկում ուղեւորների տարողությունը՝ 25 մարդ, ճոպանուղու ուղևորների թողունակությունը ժամում կազմում է 200 մարդ: Հսկայական կրող հիմքերը բաժանում են ճանապարհը 4 հատվածի, վերջին՝ ամենաերկար հատվածի երկարությունը կազմում է 2,7 կմ: -0-