Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 29, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հայաստանը լավագույն երկրների հնգյակում է հիանալի ու ոչ շատ թանկ հանգստի համար

26.09.2016, 11:54
Ճամփորդությունները հոգեպես հարստացնում են մարդուն, զարգացնում, փոխանցում ուժ և եռանդ նոր ձեռքբերումների համար։

Հայաստանը լավագույն երկրների հնգյակում է հիանալի ու  ոչ շատ թանկ հանգստի համար

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ճամփորդությունները հոգեպես հարստացնում են մարդուն, զարգացնում, փոխանցում ուժ և եռանդ նոր ձեռքբերումների համար։

Տնտեսելու խելամիտ ձգտումը ճամփորդությունների հարցում սահմանափակելու պատճառ չէ։ Հարկավոր է միայն ավելի ուշադիր ուսումնասիրել տուրիստական առաջարկներն ու երկրները։

AdMe.ru կայքը ներառել է Հայաստանն ու ևս չորս երկրներ այն ուղղությունների շարքում, որոնց հարկավոր է ուշադրություն դարձնել և նշում է, թե ինչով են գրավիչ այդ երկրները դրամապանակի տեսակետից և ոչ միայն։

Հայաստանը փոքր երկիր է, սակայն դա չպետք է գցի ձեզ մոլորության մեջ։ Այն աշխարհի հնագույն երկրներից է` ճարտարապետական և մշակութային արժեքների տպավորիչ հավաքածուով։ Հայաստանի ամբողջ գեղեցկությունը «թաքնված է» ամենադժվարհասանելի վայրերում` կիրճերի ուղղաբերձ ժայռերում, լեռնային հովիտներում։

Ինչով կարելի է զբաղվել Հայաստանում.

  • Ամենաքիչը երեք օր հարկավոր է անցկացնել արևոտ Երևանում, որը 29 տարով հին է Հռոմից։

  • Տեսնել հնագույն վանքերի և ամրոցների ավերակները։

  • Սուզվել Սևանա լճի վճիտ ջրերում և համտեսել Ջերմուկի բուժիչ աղբյուրների հանքային ջուրը։

Մուտքի արտոնագիր հարկավոր չէ։ Երկրի տարածքում գտնվելու առավելագույն ժամկետը 180 օրն է կես տարում։ 

Բացի Հայաստանից, կայքի ցուցակում ներառված են նաև Վրաստանը, Հունաստանը, Լատվիան և Ֆինլանդիան։ –0–