Рейтинг@Mail.ru
USD
366.63
EUR
420.67
RUB
4.572
GEL
139.64
2026 թ. հուլիսի 31, ուրբաթ
եղանակը
Երևանում
+25

Հայաստանն ու Արցախը կներկայացվեն «World Travel Market» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսում

04.11.2013, 19:43
Սույն թվականի նոյեմբերի 4-ից 7-ը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայկական 10 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ կներկայացնի Հայաստանը Լոնդոնում տեղի ունենալիք «World Travel Market» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին:
Հայաստանն ու Արցախը կներկայացվեն «World Travel Market» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսում
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Սույն թվականի նոյեմբերի 4-ից 7-ը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայկական 10 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ կներկայացնի Հայաստանը Լոնդոնում տեղի ունենալիք «World Travel Market» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին:

Հերթական անգամ միևնույն տաղավարի ներքո կներկայացվի նաև Արցախի Հանրապետությունը:

Այս տարի նախատեսվում է, որ ցուցահանդեսին կմասնակցեն 184 երկրների շուրջ 5000 զբոսաշրջային ընկերություններ և ավելի քան 47 հազար զբոսաշրջային ոլորտի մասնագետներ:

Հայաստանի և Արցախի գրավիչ ու բազմաբնույթ զբոսաշրջային նկարագրի ձևավորման նպատակով այցելուներին կտրամադրվեն գովազդային նյութեր և քարտեզներ անգլերենով:

«Մետաքսի ճանապարհ» ծրագրի շրջանակում տեղի կունենա նաև Հայաստանին նվիրված շնորհանդես:-0-