Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Armenia ավիաընկերությունը Երևան–Պրահա ուղիղ չվերթեր կիրականացնի

25.05.2017, 20:35
«Արմենիա» ավիաընկերությունը Երևան–Պրահա–Երևան կանոնավոր չվերթեր կիրականացնի, իր Facebook-ում գրել է ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը։
Armenia ավիաընկերությունը Երևան–Պրահա ուղիղ չվերթեր կիրականացնի

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/. «Արմենիա» ավիաընկերությունը Երևան–Պրահա–Երևան կանոնավոր չվերթեր կիրականացնի, իր Facebook-ում գրել է ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը։

Համապատասխան թույլտվությունն ավիաընկերությունը ստացել է հինգշաբթի։

«Չվերթերը կիրականացվեն հունիսի 13-ից՝ շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին»,– գրել է Խաչատրյանը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, չվերթի տևողությունը 3 ժամ 45 րոպե է։ Տոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընկերության պաշտոնական՝ www.armeniafly.com կայքից:

Armenia Aircompany ստեղծվել է 2015 թ.–ին, հայկական ավիաշուկայում սկսել է գործել 2016 թ.–ի ապրիլի 21–ից։ Ընկերությունը հանրապետության միակ փոխադրողն է, որը չվերթեր է իրականացնում դեպի ԱՊՀ և եվրոպական երկրներ։ -0-