Рейтинг@Mail.ru
USD
368.78
EUR
431.73
RUB
5.0201
GEL
137.6
2026 թ. մայիսի 15, ուրբաթ
եղանակը
Երևանում
+13

Այսօրվանից վերսկսվում են Կապան–Երևան–Կապան թռիչքները

31.03.2026, 11:25
Թռիչքները կիրականացվեն շաբաթը 5 օր հաճախականությամբ
Այսօրվանից վերսկսվում են Կապան–Երևան–Կապան թռիչքները

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի․/ԱՌԿԱ/․ Այսօրվանից վերսկսվում են Կապան–Երևան–Կապան թռիչքները, հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Facebook–յան իր էջում։

Նա հայտնել է, որ թռիչքները կիրականացվեն շաբաթը 5 օր հաճախականությամբ։

«Սյունիք» օդանավակայանի և Երևան-Կապան չվերթի մասին

Շուրջ 30 տարի չգործող «Սյունիք» օդանավակայանը նախկինում վերանորոգվել էր միջազգային չափանիշներին համապատասխան և 2020 թվականին սերտիֆիկացվել Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից, իսկ 2023 թվականի սեպտեմբերին Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) կողմից ստացել է եռանիշ կոդ (նույնացուցիչ)՝ YUK:

2023 թվականի օգոստոսի 21-ին NorAir ավիաընկերությունը գործարկեց Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթեր։ Մեկ ուղղությամբ տոմսի արժեքը կազմում էր 20 հազար դրամ (մոտ $50)։

2025 թվականի սեպտեմբերի 3-ից Երևանի և Կապանի միջև չվերթերը ժամանակավորապես դադարեցվել էին՝ օդանավի տեխնիկական սպասարկում իրականացնելու նպատակով՝ թռիչքների անվտանգությունն ու հարմարավետությունն ապահովելու համար։