#ՈՐՈՇՈՒՄ
Կառավարությունը «Նաիրիտի» ճակատագրի մասին որոշում կընդունի Համաշխարհային բանկի աուդիտից հետո
Հայաստանի կառավարությունը «Նաիրիտ» գործարանի ճակատագրի վերաբերյալ որոշում կընդունի Համաշխարհային բանկի աուդիտից հետո, չորեքշաբթի ԱԺ-ում կառավարության ժամի ընթացքում ասաց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։ՀՀ կառավարության մամուլի կենտրոնի էլեկտրաէներգիան անջատվել է կենսաթոշակային բարեփոխման որոշման մեջ փոփոխությունների քննարկման ժամանակ
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ փոփոխություններ է կատարել ավելի վաղ ընդունված յոթ որոշումներում, որոնք կապված են երկրում պարտադիր կենսաթոշակային կուտակումների համակարգի ներդրման հետ:«Կուտակային կենսաթոշակների մասին» ՍԴ որոշումը տարակուսանք է առաջացրել Հայաստանի օմբուդսմենի գրասենյակում
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՍԴ որոշումը տարակուսանք է առաջացրել Հայաստանի օմբուդսմենի գրասենյակում, երեքշաբթի լրագրողներին հայտարարեց Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը։ՀՀ ՍԴ–ն պարտադիր կենսաթոշակային վճարումների մասին որոշումը կհրապարակի չորեքշաբթի
ՀՀ Սահմանադրական դատարանը պարտադիր կենսաթոշակային վճարումների ներդրման սահմանադրականության մասին որոշումը կհրապարակի չորեքշաբթի, Facebook սոցցանցի իր էջում տեղեկացրել է ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը։«Ռոսիա սեգոդնյա» (Ռուսաստանն այսօր) գործակալությունն ինքնուրույն իրավաբանական անձ կդառնա մինչև տարեվերջ. ՏԶՀԴԳ
«ՌԻԱ Նովոստիի» բազայի հիման վրա ստեղծվող «Ռոսիա սեգոդնյա» (Ռուսաստանն այսօր) միջազգային լրատվական գործակալությունը որպես ինքնուրույն իրավաբանական անձ կսկսի աշխատել մինչև տարեվերջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով ՏԶՀԴԳ հաղորդմանը։Հնարավոր է` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը սիրիահայերին ժամանակ տա ոսկյա զարդերի հարգորոշման համար
ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը կքննարկի ոսկյա զարդերի հարգորոշման համար սիրիահայերին ժամանակ տրամադրելու հարցը, ուրբաթ ասաց տեսչության պետ Լևոն Խալիկյանը։Հայաստանը պետք է կողմնորոշվի մինչև 2015թ.–ը Եվրասիական նախագծի շրջանակներում փոխգործակցության ձևաչափի հարցում
Հայաստանը պետք է հասարակության ներսում լուրջ բանավեճերի ճանապարհով կողմնորոշվի մասնակցության կամ Եվրասիական նախագծի շրջանակներում փոխգործակցության ձևաչափի հարցում մինչև 2015թ.–ին Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի ստորագրումը, կարծում է «Հյուսիս–Հարավ» քաղաքագիտական կենտրոնի տնօրեն, ռուս պատմաբան Ալեքսեյ Վլասովը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։Հայաստանի կառավարությունը սիրիահայերին ազատել է անձնագրի ստացման կամ փոխանակման համար սահմանված վճարից
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հրավիրված նիստում որոշում է ընդունել սիրիահայերին ազատել Հայաստանի քաղաքացու անձնագրի ստացման կամ փոխանակման համար սահմանված 65 հազար դրամի վճարումից։Երևանի քաղաքապետարանին 4.5 մլն դրամ է հատկացվել մայրաքաղաքի ճանապարհների և մայթերի նորոգման նպատակով
Հայաստանի կառավարության չորեքշաբթի օրվա նիստում Երևանի քաղաքապետարանին 4.5 մլն դրամ հատկացնելու վերաբերյալ ընդունվեց որոշում` մայրաքաղաքի ասֆալտբետոնե ճանապարհների և մայթերի մասնակի փոխարինման մասին։Հայաստանը միակողմանի կարգով չեղյալ է հայտարարել ԵՄ–ի քաղաքացիների և Շենգենյան գոտու երկրների համար նախատեսված մուտքի արտոնագրերը
ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ընթացքում որոշում է ընդունել Եվրոպական միության անդամ պետությունների և Եվրոպական միության շենգենյան դրույթները կիրառող Եվրոպական միության ոչ անդամ պետությունների քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի պահանջից ազատելու մասին, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։Նորություններ 101 - 116 of 116
First | Prev. | 2 3 4 5 6 | Next | Last