Рейтинг@Mail.ru
USD
361.49
EUR
405.41
RUB
4.3065
GEL
139.22
2026 թ. հոկտեմբերի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+18

«Ռոսիա սեգոդնյա» (Ռուսաստանն այսօր) գործակալությունն ինքնուրույն իրավաբանական անձ կդառնա մինչև տարեվերջ. ՏԶՀԴԳ

20.12.2013, 10:45
«ՌԻԱ Նովոստիի» բազայի հիման վրա ստեղծվող «Ռոսիա սեգոդնյա» (Ռուսաստանն այսօր) միջազգային լրատվական գործակալությունը որպես ինքնուրույն իրավաբանական անձ կսկսի աշխատել մինչև տարեվերջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով ՏԶՀԴԳ հաղորդմանը։
«Ռոսիա սեգոդնյա» (Ռուսաստանն այսօր) գործակալությունն ինքնուրույն իրավաբանական անձ կդառնա մինչև տարեվերջ. ՏԶՀԴԳ
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ՌԻԱ Նովոստիի» բազայի հիման վրա ստեղծվող «Ռոսիա սեգոդնյա» (Ռուսաստանն այսօր) միջազգային լրատվական գործակալությունը որպես ինքնուրույն իրավաբանական անձ կսկսի աշխատել մինչև տարեվերջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով ՏԶՀԴԳ հաղորդմանը։

Պուտինը դեկտեմբերի 9–ին հրամանագիր է ստորագրել «ՌԻԱ Նովոստիի» հիմքի վրա «Ռուսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության ստեղծման մասին։ Այն կգլխավորի Դմիտրի Կիսելյովը։ Նոր գործակալության կազմում է նաև «Գոլոս Ռոսիի» պետական ռադիոհեռարձակող ընկերությունը։

«Դրանից անմիջապես հետո ձեռնարկությունն օպերատիվ կգրանցվի և դեռ նախքան նոր 2014 թվականը կսկսի գործել որպես ինքնուրույն իրավաբանական անձ»,– ասել է Տպագրության և զանգվածային հաղորդակցությունների դաշնային գործակալության ղեկավար Միխայիլ Սեսլավինսկին։

ՌԴ կառավարությունը դեկտեմբերի 19–ին հանձնարարական է ստորագրել, որին համապատասխան` «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալությունն ընդգրկվել է ՏԶԱՀԴԳ դաշնային պետական միավորված  ձեռնարկությունների ցուցակում։

Սեսլավինսկու խոսքով` այդ փաստաթուղթը նոր ձեռնարկության կանոնադրության հաստատման հիմք է, ինչը և ծրագրված է անել մի քանի առաջիկա օրերի ընթացքում։ -0-