Рейтинг@Mail.ru
USD
361.49
EUR
405.41
RUB
4.3065
GEL
139.22
2026 թ. հոկտեմբերի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+18

Հայաստանի ՍԴ-ն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ որոշումը հրապարակում է ուղիղ եթերով

02.04.2014, 11:57
Հայաստանի Սահմանադրական դատարանն այս րոպեներին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ որոշումը հրապարակում է ուղիղ եթերով։
Հայաստանի ՍԴ-ն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ որոշումը հրապարակում է ուղիղ եթերով
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Սահմանադրական դատարանն այս րոպեներին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ որոշումը հրապարակում է ուղիղ եթերով։ 

ՍԴ–ն հարցի ուսումնասիրումը սկսել է մարտի 28–ին։

2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։Աշխատողներն ամսական իրենց կուտակային հաշվին կներդնեն իրենց աշխատավարձի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (61 դոլար ընթացիկ փոխարժեքով), ձեռնարկատերերի համար` 300 հազար դրամ (740 դոլար) կներդնի պետությունը։

Պարտադիր բաղադրիչը դժգոհություն է առաջացրել հայ հասարակությունում։ Օրենքի դեմ բողոքող քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները չեն հավատում, որ կենսաթոշակային ֆոնդերում պարտադիր կարգով ներդրվող գումարները նրանց արժանի կենսաթոշակ կապահովեն և կոչ են անում իշխանություններին հրաժարվել այդ գաղափարից։ 

Gallup International Association–ի հայկական գրասենյակի կողմից Երևանի 1066 չափահաս բնակիչների շրջանում 2014 թ.–ի փետրվարի 13–28–ն անցկացված հարցման համաձայն, Երևանի հարցված բնակիչների ավելի քան 88 տոկոսը չի աջակցում Հայաստանում ներդրվող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։-0-