#*
Հայաստանի վարչապետը հանձնարարել է խիստ վերահսկողություն սահմանել գազալցակայանների նկատմամբ
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը չորեքշաբթի կայացած կառավարության նիստում հանձնարարել է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ մանրամասն ուսումնասիրել գազալցակայանների միջադեպերի պատճառները և խիստ վերահսկողություն սահմանել դրանց անվտանգության ռեժիմերի նկատմաբ։Հայաստանն ու Չինաստանը նախագծեր կիրականացնեն արտադրական համագործակցության և ենթակառուցվածքային շինարարության ոլորտում. դեսպան
Հայաստանն ու Չինաստանը նախագծեր կիրականացնեն արտադրական համագործակցության և ենթակառուցվածքային շինարարության ոլորտում, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց ՀՀ–ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը։Հայաստանի նախագահը համագործակցության առաջնահերթ ուղղություններն է քննարկել ԵՆԲ փոխնախագահի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը համագործակցության առաջնահերթ ուղղություններն է քննարկել Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերի հետ: Հաղորդում է երկրի նախագահի մամուլի ծառայությունը։Գլենդելի քաղաքային խորհուրդն ապրիլը «Հայոց Ցեղասպանության հիշատակման ամիս» է հռչակվել
ԱՄՆ–ի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամները` քաղաքապետ Զարեհ Սինանյանի գլխավորությամբ, մարտի 10-ին միաձայն հռչակագիր են ընդունել, որով ապրիլը հայտարարել են «Հայոց Ցեղասպանության հիշատակման ամիս», հայտնում է asbarez.com–ը։Մոսկվայում անցկացվել է ՀԱՊԿ ներկայացուցիչների խորհրդատվությունները` նվիրված զինաթափման և սպառազինության վերահսկողության հարցերին
Նախօրեին Մոսկվայում անցկացվել են զինաթափման, չտարածման և սպառազինության վերահսկողության հարցերին նվիրված ՀԱՊԿ ներկայացուցիչների ծրագրավորված խորհրդատվությունները` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Բադալյանի գլխավորությամբ։ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու
Մարտի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիս-արևմտյան ուղղությամբ, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:«Հարավային հոսքի» չեղյալ հայտարարելը կհարվածի անդամ երկրների տնտեսություններին. հարցում
«Հարավային հոսք» գազատարի կառուցումից հրաժարվելը բացասաբար կազդի նախագծի անդամ երկրների տնտեսությունների վրա, այդպիսին են «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի և բրիտանական ICM Reseacrh հետազոտական ընկերության համատեղ անցկացված «Sputnik.Կարծիքներ»–ի հարցման արդյունքները։Հայաստանում արտոնագրման նոր կարգի ներդրման արդյունքում տաքսիստները վնաս չեն կրի. նախարար
Հայաստանում արտոնագրման նոր կարգի ներդրման արդյունքում տաքսիստները վնաս չեն կրի, հինգշաբթի կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց կազմակերպած տաքսիստներին ասաց ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը։Երևանում 2014 թ.–ին բնակարանների գներն աճել են 0,8 տոկոս և կազմել են միջինը 273,6 հազար դրամ մեկ քառակուսի մետրի դիմաց. պետական կադաստրի նախագահ
Երևանում 2014 թ.–ի բնակարանների գները, նախնական տվյալներով, աճել են 0,8 տոկոսով և կազմել միջինը 273,6 հազար դրամ մեկ քառակուսի մետրի դիմաց, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը։Վալերի Պերմյակովն ընդունել է Հայաստանի անունից իրեն առաջադրված մեղադրանքը. ՔԿ
Ռուսական ռազմական բազայի ծառայող, Գյումրիի յոթ հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովն ընդունել է Հայաստանի Հանրապետության անունից իրեն առաջադրված մեղադրանքը, հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:Գյումրիի ողբերգությունը պետք է Հայաստանին արթնացնի արտաքին քաղաքականությունը վերանայելու համար. փարձագետ
Գյումրիում կատարվածը պետք է Հայաստանին արթնացնի արտաքին քաղաքականությունը վերանայելու համար, հայտարարեց «Հանուն մարդկային կայուն զարգացման » հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը։Նորություններ 1 - 20 of 175
First | Prev. | 1 2 3 4 5 | Next | Last