Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
0

2,35 մլրդ դրամ կներդրվի Հայաստանում վարդեր աճեցնելու նպատակով ջերմոցային համալիրի կառուցման համար

22.08.2025, 00:51
Հինգշաբթի օրը կայացած նիստում ՀՀ կառավարությունը որոշել է ազատել այս ընկերությանը մաքսատուրքերից
2,35 մլրդ դրամ կներդրվի Հայաստանում վարդեր աճեցնելու նպատակով  ջերմոցային համալիրի կառուցման համար

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ «Ռոսե գարդեն» ՍՊԸ-ը ներմուծվող ապրանքներով նախատեսում է Գեղարքունիքի մարզում կառուցել ջերմոցային համալիր, որտեղ աճեցվելու են վարդեր։ Ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 2.35 միլիարդ դրամ։

ՀՀ կառավարությունը հինգշաբթի օրվա նիստում որոշել է  ազատել այս ընկերությանը ներմուծման մաքսատուրքերից։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 190 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման, 2.1 մլրդ դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման (ներառում է նաև ներմուծվող ջերմոցների արժեքը), 60 մլն դրամի ներդրում շրջանառու միջոցների ձեռքբերման համար։

Վարդերի գերակշիռ մասը նախատեսվում է արտահանել ՌԴ և այլ երկրներ։

Մինչև 2028 թ. նախատեսվում է ստեղծել 50 նոր աշխատատեղ։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.1 մլրդ դրամ:

Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 57 մլն դրամ: