Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով, մաս 5. բանկը 10 տարում տրամադրել է 2,7մլն դոլար բարեգործական նպատակներով (ՎԻԴԵՈ)

30.04.2019, 19:30
Ամերիաբանկի ծախսերը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում 10 տարում կազմել են 2,7մլն դոլար։
Ամերիաբանկի գործունեությունը` թվերով, մաս 5. բանկը 10 տարում տրամադրել է 2,7մլն դոլար բարեգործական նպատակներով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./ԱՌԿԱ/. Ամերիաբանկն, ունենալով իր ուրույն դերը Հայաստանի տնտեսության զարգացման, ինչպես նաև սոցիալական պատասխանատվության գործընթացում, ներկայացնում է իր գործունեության ամփոփ արդյունքները 10 տարվա կտրվածքով:

Հինգերորդ տեսանյութի տվյալներով, Ամերիաբանկի ծախսերը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում 10 տարում կազմել են 2,7մլն դոլար։ Միջոցներն ուղղվել են բարեգործական և սոցիալական նպատակներով առողջապահության, բնապահպանության, կրթության, համայնքների զարգացման և ենթակառուցվածքների ոլորտներում։

Ամերիաբանկը հինգ տարի շարունակ կազմակերպում է բարեգործական աճուրդներ, որոնց ընթացքում հավաքված միջոցները կրկնապատկվել են բանկի կողմից և ուղղվել շտապ բուժման կարիք ունեցող երեխաներին։

Ինչպես նշվում է առաջին տեսանյութում, Ամերիաբանկին հաջողվել է անկախ Հայաստանի պատմության մեջ լինել առաջին ֆինանսական կառույցը, որի ակտիվները և վարկային պորտֆելը գերազանցել են 1 մլրդ դոլարը։ Երկրորդ տեսանյութի համաձայն, բանկի կողմից Հայաստանի տնտեսության վարկավորումը 10 տարում կազմել է 4,5 մլրդ դոլար, երրորդ տեսանյութի համաձայն, բանկը 10 տարում տեղաբաշխել է 18,5մլրդ դրամի պարտատոմս, չորրորդ տեսանյութի համաձայն, բանկի աշխատակիցների աշխատավարձը 3,5 անգամ գերազանցում է երկրում գրանցված ցուցանիշները։ 

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am: –0–