Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Արդշինբանկն առաջարկում է ամառն անցկացնել Mastercard-ի հետ և ստանալ հրաշալի նվերներ

07.07.2022, 15:56
Ընդհանուր առմամբ լինելու է 30 մրցանակ
Արդշինբանկն առաջարկում է ամառն անցկացնել Mastercard-ի հետ  և ստանալ հրաշալի նվերներ

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./ԱՌԿԱ/. Արդշինբանկում մեկնարկել է «Ձեր ամառը Mastercard-ի հետ» ակցիան նոր քարտապանների համար, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը:

Համաձայն ակցիայի՝ յուրաքանչյուր ոք, ով հուլիսի 7-ից օգոստոսի 25-ը Արդշինբանկում կբացի Mastercard դեբետային քարտ և մինչև օգոստոսի 31-ը այդ քարտով կկատարի ամենաշատ գնումները (նվազագույնը 110,000 ՀՀ դրամ՝ ակցիայի ողջ ժամանակահատվածի համար), կշահի հետևյալ յուրահատուկ նվերներից մեկը՝

  • ուղղաթիռով էքսկուրսիոն թռիչք
  • հանգիստ Հայաստանի լավագույն հյուրանոցներից մեկում
  • սպորտային ակումբի եռամսյա աբոնեմենտ
  • ընտանիքով այցելություն գերժամանակակից ատրակցիոններով հագեցած այգի
  • ընթրիք ռեստորանում կամ
  • երկու հոգու համար մուտքի տոմս և կոկտեյլի հյուրասիրություն հայտնի ջազային ակումբում։
Ընդհանուր առմամբ լինելու է 30 մրցանակ։

Հաղթողները կընտրվեն ակցիայի ավարտից հետո՝ մինչև սեպտեմբերի 15-ը։ Ակցիային կարող են մասնակցել 18 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ անձինք, ովքեր ակցիայի ընթացքում բացել են Mastercard միջազգային վճարային համակարգի նոր դեբետային քարտ Արդշինբանկում։ Այս ժամանակահատվածում իրենց քարտերը վերաթողարկող հաճախորդները չեն կարող մասնակցել ակցիային:

Քարտերը հնարավոր է բացել Արդշինբանկի բոլոր սպասարկման կետերում` հանրապետության ամբողջ տարածքում:

Հիշեցնենք նաև, որ ֆիզիկական անձինք Արդշինբանկում կարող են բացել Mastercard վճարային համակարգի հետևյալ դեբետային քարտերը՝ Mastercard World Black Edition և Mastercard Debit:

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–