Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

«Արմենիա Վայնը» ամփոփում է 2019 թվականն ու մատնանշում 2020-ի նպատակները (ՖՈՏՈ)

15.01.2020, 13:42
«Արմենիա Վայնի» 2019-ի ձեռքբերումներն ու 2020-ի առաջնահերթությունները. ՖՈՏՈ
«Արմենիա Վայնը» ամփոփում է 2019 թվականն ու մատնանշում 2020-ի նպատակները (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի./ԱՌԿԱ/. «Արմենիա Վայն» գինեգործարանը, որի պատմությունը սկսվել է դեռևս 2006 թվականին, շնորհիվ իր մրցանակակիր գինիների, օրինակելի այգիների և ներդրված գերժամանակակից տեխնոլոգիաների դարձել է հայկական արդի գինեգործության խորհրդանիշը։ Ամփոփելով 2019 թվականի ոգևորիչ արդյունքները՝ ընկերությունը ձեռնամուխ է լինում 2020-ի նոր ներդրումային ծրագրերի իրականացմանը։ 

21-րդ դարի այգիներ և օրգանական խաղողագործություն 

1 Armenia Wine

Դեռևս  2017-ից «Արմենիա Վայն» գինեգործարանը մեկնարկել է օրգանական խաղողագործության մշակումը՝ մշտապես կարևորելով շրջակա միջավայրի պահպանությունը, ինչպես նաև սպառողի ու աշխատակիցների հանդեպ ազնվությունը։ 

Շարունակելով սեփական այգիների ընդլայնումը՝ 2019-ին ընկերությունը Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում տնկել է ևս 14 հեկտար օրգանական այգիներ, և այդպիսով սեփական այգիները հասցրել 74 հեկտարի։ «Արմենիա Վայն» գինիները պատրաստվում են Հայաստանի չորս մարզերից մթերված հայկական և եվրոպական 

խաղողի սորտերից: Նախորդ տարի մշակվող խաղողի շուրջ 15 սորտերին ավելացել են ևս երկուսը՝ օրգանական Սիրան և Պըտի Վերդոն: 2019-ի ընթացքում ընկերությունը մթերել է ավելի քան 7000 տոննա խաղող՝ համագործակցելով շուրջ 600 մատակարարների հետ։ 

Հաղթանակներ ու գործընկերներ միջազգային շուկայում 

2 Armenia Wine

Միջազգային շուկայում հայկական գինու լավագույնս ներկայացումը «Արմենիա Վայնի» կարևորագույն առաքելություններից է գինեգործարանի ստեղծման առաջին իսկ օրվանից։ 

«Արմենիա Վայնը» համագործակցում է ավելի քան 26 երկրում գործող ընկերությունների հետ և այդպիսով հայկական տերրուարի նրբահամ բույրը ներկայացնում ռուսական, բելառուսական, չեխական, ամերիկյան, կանադական, ֆրանսիական և այլ շուկաներում: 

Հանդիսանալով ամենամեծ արտահանողներից մեկը՝ 2019-ին ընկերությունը ձեռք է բերել 6 նոր գործընկեր և արտահանման ընդհանուր ծավալները ավելացրել 25%-ով։  

Նախորդ տարում ընկերությունը մասնակցել է 5 միջազգային ցուցահանդեսի՝ ներկայացված գինիների համար արժանանալով 27 հաղթական մեդալի՝ 5 ոսկե, 6 արծաթե և 16 բրոնզե: 

Նվաճումներ տեղական շուկայում 

3 Armenia Wine

Իր գործունեության 11 տարիների ընթացքում «Արմենիա Վայն» գինեգործարանին հաջողվել է դառնալ Հայաստանում գինու ամենաճանաչված և սպառողների կողմից սիրված ապրանքանիշերից մեկը։ 2019-ին ընկերության արտադրանքը ներկայացվել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ 7000 վաճառքի ու սպասարկման սրահներում՝ ավելացնելով իրացման ծավալներն ավելի քան 35%-ով: 

Գինու զբոսաշրջության կենտրոն 

4 Armenia Wine

Նախորդ տարի գինեգործարանը հյուրընկալել է ավելի քան 7000 զբոսաշրջիկի շուրջ 15 երկրներից՝ դիրքավորվելով որպես Հայաստանում գինու զբոսաշրջության կենտրոններից մեկը: 

5 Armenia Wine

Այցելելով գինեգործարան զբոսաշրջիկները ծանոթանում են ոչ միայն «Արմենիա Վայնի» արտադրանքին, այլև հայկական գինեգործության պատմությանն ու մշակույթին, գինու համտեսի արվեստին: Իսկ գինեգործարանի տարածքում գործող  «Հազարաշեն» խանութ-սրահը հնարավություն է ընձեռում այցելուներին «Արմենիա Վայն» արտադրանքը ձեռք բերել գործարանային գնով: 

Ընկերության համար 2019 թվականը նշանավորվել է նաև «Նազանի» ազգային ռեստորանի վերաբացմամբ, համտեսի ու մասնագիտական սրահներում հետաքրքրական մոտեցումների համալրմամբ։ 

Նախորդ տարվա ամբողջ ընթացքում ընկերությունը գիներգործության ոլորտում կազմակերպել է մի շարք կրթական ծրագրեր՝ իրականացնելով ոլորտի մասնագետների վերապատրաստում: 

Առաջիկա ծրագրեր 

6 Armenia Wine

«Արմենիա Վայն» գինեգործարանը, լինելով առաջինը, որ ներդրել է արդի գինեգործական արտադրության համար անհրաժեշտ նորարարական  և ժամանակակից տեխնոլոգիաներ, այսօր թևակոխում է զարգացման նոր փուլ։

Խթանելով Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը՝ ընկերությունը ներդնում է արդի գյուղատնտեսական տեխնոլոգիաներ և մշակութային այնպիսի ձևաչափեր, որոնք այսօր կիրառվում են աշխարհի ամենազարգացած երկրներում: 2020-ին գինեգործարանն ընդարձակելու է նոր այգիների տնկման գործընթացը, առանձնահատուկ ուշադրության արժանացնելու արդեն իսկ մշակվող խաղողի հայկական և եվրոպական սորտերին հայկական տեղածին սորտերի ավելացմանը։ 

7 Armenia Wine

Շարունակելով մասնագիտական կրթական ծրագրերը, միջազգային լավագույն փորձագետների ներգրավմամբ գործնական գիտելիքների փոխանակումը՝ 2020-ին «Արմենիա Վայնը» հետամուտ է լինելու գյուղացիական տնտեսությունների հետ համագործակցության շարունակական զարգացմանը՝ բարձր որակի խաղող ստանալու նպատակով։ 

8 Armenia Wine

Ընկերությունը կշարունակի ներդրումներ իրականացնել նաև գաստրոտուրիզմի ոլորտում։ Գինեգործարանի տարածքում կգործարկվի իր տեսակով եզակի «Գինու թանգարանը», որտեղ հայաստանյան և օտարերկրյա այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական գինու 6000-ամյա պատմությանը: 

2020-ին «Արմենիա Վայնը» հանդես կգա նոր և եզակի ապրանքատեսակով՝ պորտվեյնով, ու ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներին կներկայացնի հայկական տերուարի համուհոտով, բայց ֆրանսիական ձեռագրով պատրաստված կոնյակը: 

Ընկերությունում հպարտորեն արձանագրում են իրենց հաջողությունները համաշխարհային շուկաներում։ «Արմենիա Վայնի» արտադրանքը իր արժանի տեղն է զբաղեցնում աշխարհի ամենախստապահանջ գնորդների մոտ՝ դասվելով բարձրակարգ գինիների շարքին:–0–