Рейтинг@Mail.ru
USD
394.73
EUR
428.64
RUB
4.4768
GEL
142.25
2025 թ. մարտի 11, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը պատրաստի արտադրանքն արտահանում է Հնդկաստան և ԱՄԷ. ընկերությունը հանդես է եկել հերքումով

10.10.2022, 12:16
Ի պատասխան լրատվամիջոցների հաղորդագրություններին, որոնք պնդում են, որ «ԳեոՊրոՄայնինգ գոլդ»-ը իբր պատրաստի արտադրանք է արտահանում Թուրքիա,  ընկերությունը հանդես է եկել պարզաբանմամբ
«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը  պատրաստի արտադրանքն արտահանում է Հնդկաստան և ԱՄԷ. ընկերությունը հանդես է եկել  հերքումով
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ի պատասխան լրատվամիջոցների հաղորդագրություններին, որոնք պնդում են, որ «ԳեոՊրոՄայնինգ գոլդ»-ը իբր պատրաստի արտադրանք է արտահանում Թուրքիա, ընկերությունը ներկայացնում է հետևյալ պարզաբանումը.

«ԳեոՊրոՄայնինգ գոլդ»-ը, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը և որին պատկանում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, իր պատմության ողջ ընթացքում երբեք պատրաստի Դորե արտադրանքը չի արտահանել Թուրքիա։ Նախորդ տարիներին Դորե ձուլակտորներն արտահանվել են Կանադա, Շվեյցարիա: Ներկայումս արտադրանքի արտահանումը բաժին է ընկնում ԱՄԷ-ին և Հնդկաստանին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Նշենք, որ ընկերությունն արտադրում է ոչ թե ապրանքային ոսկի, այլ միայն Դորե համաձուլվածք։

Այսպիսով, լրատվամիջոցների հրապարակումները բացարձակ սուտ բնույթ են կրում։

Ներկայումս Հայաստանում են «ԳեոՊրոՄայնինգ գոլդի» գործընկերներ Paloma Precious DMCC (ԱՄԷ) և Sovereign Metals Limited (Հնդկաստան) ընկերություններից, որոնք զբաղվում են Դորե համաձուլվածքի վերամշակմամբ՝ ընկերության արտադրական գործընթացներին ծանոթանալու և համագործակցության կապերն ամրապնդելու նպատակով։

«ԳեոՊրոՄայնինգ գոլդը» կոչ է անում լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնցից ոմանք ընկերության դեմ կողմնակալ տեղեկատվական քաղաքականություն են վարում, պատասխանատվություն ստանձնել իրենց հրապարակումների բովանդակության համար և բացառել դրանցում կեղծ և ապակողմնորոշող տեղեկությունները:–0–