Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+14

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ոսկյա զարդերի գրավով վարկեր շահավետ պայմաններով

22.01.2020, 18:00
Վարկի մարման ժամկետը 80 օրից մինչև 5 տարի է, ընդ որում վարկի մարման կարգը ընտրվում է հաճախորդի հայեցողությամբ:
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ոսկյա զարդերի գրավով վարկեր շահավետ պայմաններով

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ոսկյա զարդերի գրավով վարկեր` առավել շահավետ պայմաններով: 

Ոսկյա զարդերի գրավով վարկ ձևակերպելիս հաճախորդներին տրամադրվում են հետևյալ պայմանները. ՀՀ դրամով վարկերի տարեկան անվանական տոկոսադրույք` 2% -13,5%, ԱՄՆ դոլարով վարկերի տարեկան անվանական տոկոսադրույք ` 1% -9%, վարկի գումարը` 30 հազ. - 3 մլն ՀՀ դրամ (համարժեք USD), վարկը տրամադրվում է գնահատված ոսկու արժեքի մինչև 150% -ի չափով, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը: 

Վարկի մարման ժամկետը 80 օրից մինչև 5 տարի է, ընդ որում վարկի մարման կարգը ընտրվում է հաճախորդի հայեցողությամբ: 

Ոսկու գրավով վարկ ձևակերպելու դեպքում հաճախորդներին կընձեռնվի հետևյալ առավելությունները.

· վարկ տրամադրելու մասին որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում,

· վարկի ձևակերպումը իրականացվում է տեղում մի քանի րոպեների ընթացքում,

·  վարկ ստանալու համար անհրաժեշտ է փաստաթղթերի նվազագույն փաթեթ` անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայության համար (սոցիալական քարտ),

·  անհրաժեշտության դեպքում Բանկը կարող է միջոցներ տրամադրել հաճախորդի այլ բանկերում վարկերի մարման և ՎՏԲ-Հայաստան Բանկում նոր ավելի շահավետ պայմաններով վարկ ձևակերպելքու համար:

Ինչպես նաև ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել այլ բանկերից և վարկային կազմակերպություններից ոսկու գրավով վարկերի գնման հնարավորությունից` ավելացնելով վարկի գումարը 10%-ով: 

ՎՏԲ-Հայաստան Բանկի ոսկյա զարդերի գրավով վարկ ձևակերպած լոյալ հաճախորդ-վարկառուներին վարկի գործողության ընթացքում, հնարավորություն է տրվում ավելացնել գործող վարկի գումարը մինչև 10% -ի չափով: 

ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկավորման պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, Կոնտակտային կենտրոնում՝ 87-87 հեռախոսահամարով: 

Տարեկան փաստացի տոկոսադրույքը կազմում է 10.6 - 24%։ 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ 

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–