Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

ՎՏԲ-Հայաստան Բանկը «Տոյոտա Երևան» ավտոսրահի հետ համատեղ հայտարարում է ավտովարկավորման աննախադեպ պայմանների մասին

08.09.2020, 15:55
ՎՏԲ-Հայաստան Բանկը «Տոյոտա Երևան» ավտոսրահի հետ համատեղ հայտարարում է ավտովարկավորման աննախադեպ պայմանների մասին
ՎՏԲ-Հայաստան Բանկը «Տոյոտա Երևան» ավտոսրահի հետ համատեղ հայտարարում է ավտովարկավորման աննախադեպ պայմանների մասին

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը և «Տոյոտա Երևան» ավտոսրահը հայտարարում են աննախադեպ պայմաններով ավտովարկավորման համատեղ ծրագրի մեկնարկի մասին: Նոր պայմաններով ավտոմեքենան ավտոսրահից կարելի է ձեռք բերել ընդամենը 4% կանխավճարով՝ առավելագույնս արագ և պարզ եղանակով: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Ավտովարկի հայտը հաճախորդները կարող են ձևակերպել անմիջապես ավտոսրահում՝ առանց Բանկի մասնաճյուղ այցելելու: Վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է մի քանի ժամվա ընթացքում: Ավտոմեքենայի առքուվաճառքի գործարքն իրականացվում է անմիջապես ավտոսրահի և հաճախորդի միջև, որից հետո հաճախորդը կարող է անմիջապես ավտոսրահից վերցնել իր ավտոմեքենան՝ առանց վարկի տրամադրմանը սպասելու»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Իսկ 30% և ավել կանխավճար կատարելու դեպքում՝ որոշման կայացման համար հիմք է հանդիսանում միայն հաճախորդի աշխատանքի առկայության փաստը։

«Բանկի կողմից իրականացվում է նաև վարկի գործողության ողջ ընթացքում մեքենայի ԿԱՍԿՈ ապահովագրություն՝ առանց որևէ լրացուցիչ վճարի»,- նշում են բանկից:

4% կանխավճարով ավտոմեքենա ձեռքբերելու աննախադեպ ակցիան գործում է 2020թ. սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ, 14.4% տարեկան տոկոսադրույքով: Իսկ ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով աշխատավարձ ստացող հաճախորդների համար գործում է 1%-ով իջեցված տոկոսադրույք (փաստացի տոկոսադրույք`14.8%-19.1%): Ավտովարկը կարելի է ձևակերպել 1 մլն ՀՀ դրամից մինչև 28 մլն ՀՀ դրամ գումարի չափով՝ 1-ից մինչև 5 տարի մարման ժամկետով: Հայտի դիտարկման վճար նախատեսված չէ (առկա են վարկի
տրամադրման և սպասարկման այլ վճարներ):

Ավտովարկավորման հայտ կարող են ներկայացնել 21-ից 65 տարեկան ՀՀ բոլոր ռեզիդենտները՝ ներկայացնելով փաստաթղթերի նվազագույն փաթեթ՝ միայն անձնագիր և սոցիալական քարտ (անհրաժեշտության դեպքում կարող է պահանջվել նաև հաճախորդի եկամուտը հաստատող փաստաթուղթ):

Ավտովարկավորման ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/credits#avtovark#, զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով կամ այցելելով ավտոսրահի պաշտոնական կայք՝ https://toyota.am/ և զանգահարելով 010 777 010 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:-0-