Рейтинг@Mail.ru
USD
389.28
EUR
442.38
RUB
4.8166
GEL
141.87
2025 թ. մայիսի 7, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+21

Ակբա բանկը վճարել է ավելի քան 3,3 միլիարդ ՀՀ դրամի շահութաբաժին

06.05.2022, 20:40
Ակբա բանկի տարեկան ընդհանուր ժողովի որոշմամբ բանկի բաժնետերերին 2021 թվականի ընթացքում ձևավորված շահույթից վճարվել է ավելի քան 3,3 միլիարդ ՀՀ դրամի շահութաբաժին
Ակբա բանկը վճարել է ավելի քան 3,3 միլիարդ ՀՀ դրամի շահութաբաժին

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./ԱՌԿԱ/. Ակբա բանկի տարեկան ընդհանուր ժողովի որոշմամբ բանկի բաժնետերերին 2021 թվականի ընթացքում ձևավորված շահույթից վճարվել է ավելի քան 3,3 միլիարդ ՀՀ դրամի շահութաբաժին, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

2021 թվականին Ակբա բանկը Հայաստանում իրականացրել է 500,000 հատ բաժնետոմսի հրապարակային տեղաբաշխում՝ ընդհանուր 7,5 միլիարդ ՀՀ դրամ ծավալով։ Իրականացված բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումից (IPO) հետո Ակբա բանկն ունի շուրջ 5200 բաժնետեր:

Ակբա բանկի բաժնետոմսեր գնելու համար անհրաժեշտ է մոտենալ բանկի ցանկացած մասնաճյուղ կամ բրոքերային ծառայություններ մատուցող այլ կազմակերպություններ:

Ավելին կարող եք իմանալ invest.acba.am կայքում: 

Ակբա բանկի բաժնետոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայի ամենակարևոր՝ A հարթակում: Ակբան ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 63 մասնաճյուղ, համարվում է երկրի և ֆինանսական համակարգի խոշոր գործատուներից մեկը:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-