Рейтинг@Mail.ru
USD
394.73
EUR
428.64
RUB
4.4768
GEL
142.25
2025 թ. մարտի 11, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը նոյեմբերին Ուֆայից Երևան չվերթ կբացի

16.10.2013, 15:43
«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը 2013 թվականի նոյեմբերի 8–ից Ուֆա–Երևան ուղիղ ավիաչվերթ է բացում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին, որն էլ վկայաբերում է ընկերությանը։
«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը նոյեմբերին Ուֆայից Երևան չվերթ կբացի
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը 2013 թվականի նոյեմբերի 8–ից Ուֆա–Երևան ուղիղ ավիաչվերթ է բացում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին, որն էլ վկայաբերում է ընկերությանը։

«2013 թվականի նոյեմբերի 8–ին կիրականացվի Ուֆայից առաջին չվերթը դեպի Հայաստանի մայրաքաղաք։ Նոր կանոնավոր չվերթը կիրականցվի երկու շաբաթը մեկ անգամ ուրբաթ օրերին Airbus ինքնաթիռներով»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Ընկերությունը դեպի Երևան չվերթեր է իրականացնում նաև Եկատերինբուրգից, Նիժնի Նովգորոդից, Սամարայից և Սանկտ Պետերբուրգից։

«Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը Եկատերինբուրգի բազային փոխադրողն է։ 2012 թվականին ավիաընկերության ծառայություններից օգտվել է ավելի քան 3.5 միլիոն ուղևոր, թռիչքների աշխարհագրությունն ընդգրկում է ավելի քան 170 ուղղություն։ Ընկերությունն ունի եվրոպական Airbus կոնցեռնի 31 ինքնաթիռ` 19 А320, տասը` А321 և երկու  А319։ -0-