Рейтинг@Mail.ru
USD
394.04
EUR
428.99
RUB
4.5829
GEL
141.29
2025 թ. մարտի 11, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

«Շիրակ» օդանավակայանի զարգացման գործում կներդրվի 20 մլն դոլար

16.10.2019, 14:11
Արդեն ապրիլին, երբ Ryanair-ը սկսի չվերթեր իրականացնել, օդանավակայանում ժամանման նոր տերմինալ պատրաստ կլինի:
«Շիրակ» օդանավակայանի զարգացման գործում կներդրվի 20 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ -ն պատրաստ է ներդնել գրեթե 20 մլն դոլար «Շիրակ» օդանավակայանի վերակառուցման համար, հայտարարեց ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն:

«Մեզ համար կարևոր է, որպեսզի զարգանա Գյումրիի օդանավակայանը, քանի որ դրանում հետաքրքրված է նաև կառավարությունը: Մենք նախատեսում ենք կատարել գրեթե 20 մլն դոլարի ներդնում, և ներդրումներն արդեն սկսվել են կատարվել», - ասաց նա չորեքշաբթի` Ryanair լոուքոստերի հայկական շուկա դուրս գալու կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի:

Ryanair ավիաընկերությունը 2020 թ.-ի հունվարից չվերթեր կիրականացնի դեպի Հռոմ և Միլան, իսկ 2020թ.–ի ամռանից` Բեռլին։

Ըստ Վենդենի, արդեն ապրիլին, երբ Ryanair-ը սկսի չվերթեր իրականացնել, օդանավակայանում ժամանման նոր տերմինալ պատրաստ կլինի:

«Մենք նաև հնարավորություն ենք ստացել` ընդունել ավելի շատ ինքնաթիռներ», - ասաց նա:-0-