Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 28, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Արցախը շահագրգռված է խորացնել համագործակցությունը ԵԿԳ-ի հետ. նախագահ

13.09.2012, 18:00
Արցախը շահագրգռված է էլ ավելի խորացնել ու ընդլայնել համագործակցությունը Երևանի կոնյակի գործարանի հետ, սեպտեմբերի 13-ին Երևանի կոնյակի գործարանի («Արարատ» ապրանքանիշ) Եվրոպայի և ԱՊՀ երկրների մենեջերների՝ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանի գլխավորությամբ, հետ հանդիպման ժամանակ հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Արցախը շահագրգռված է էլ ավելի խորացնել ու ընդլայնել համագործակցությունը Երևանի կոնյակի գործարանի հետ, սեպտեմբերի 13-ին Երևանի կոնյակի գործարանի («Արարատ» ապրանքանիշ) Եվրոպայի և ԱՊՀ երկրների մենեջերների՝ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանի գլխավորությամբ, հետ հանդիպման ժամանակ հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: 

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, պետության ղեկավարը կարևորել է Երևանի կոնյակի գործարանի դերը հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գործարանի կողմից  հանրապետությունում իրականացված աշխատանքներին և հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր:

Երևանի կոնյակի գործարանը հիմնադրվել է 1887թ.-ին։ Ժամանակակից գործարանային համալիրը գործում է 1953թ.-ից։1998 թ.-ին ԵԿԳ ընդգրկվել է Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային կորպորացիայի խմբի կազմում, որը ալկոհոլային խմիչքների մի շարք հանրահայտ ապրանքանիշերի սեփականատերն է և աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում ալկոհոլային խմիչքների արտադրության ու վաճառքի ցուցանիշներով։ Պեռնո Ռիկար ընկերությունը ԵՀԳ-ն ձեռք է բերել միջազգային մրցույթում 30 մլն դոլարով։ -0-