Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ստացել է ISO 27001:2005 հավաստագիր

12.12.2012, 10:33
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ստացել է ISO 27001:2005 հավաստագիր, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ստացել է ISO 27001:2005 հավաստագիր
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ստացել է ISO 27001:2005 հավաստագիր, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

2005 Տեղեկատվական անվտանգության միջազգային ստանդարտների հավաստագրում` Certification International United Kingdom հայտնի աուդիտորական կազմակերպության կողմից: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հանրապետությունում երկրորդ բանկն է, որը ստացել է նման հավաստագիր:  

Այս տարվա մարտին ՀՀ կենտրոնական բանկը հաջողությամբ անցնելով տեղեկատվական անվտանգության համակարգերի կառավարման աուդիտը, «Bureau Veritas Certification» հավաստագրման կազմակերպության կողմից ISO/IEC 27001:2005 հավաստագիր է ստացել:

«Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնվել է 1998 թվականին ձեռնարկատիրության ու Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման համար: Բանկը ռուսական «Գազպրոմբանկի» 100 տոկոսանոց դուստր կառույցն է։--0—