Рейтинг@Mail.ru
USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-9

Աշխատանքի պայմանների և արտադրական անվտանգության պահպանության միամսյակ է անցկացվում ՀԿԵ-ում

30.11.2012, 14:05
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բոլոր ստորաբաժանումներում և ձեռնարկություններում նոյեմբերի 23-ից անցնում է աշխատանքային պայմանների և արտադրական անվտանգության ապահովման միամսյակ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
Աշխատանքի պայմանների և արտադրական անվտանգության պահպանության միամսյակ է անցկացվում ՀԿԵ-ում
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բոլոր ստորաբաժանումներում և ձեռնարկություններում նոյեմբերի 23-ից անցնում է աշխատանքային պայմանների և արտադրական անվտանգության ապահովման միամսյակ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
 
Միջոցառման շրջանակներում ստուգվում է տեխնոլոգիական գործընթացների համապատասխանությունը աշխատանքի անվտանգության պայմաններին, անվտանգության նորմերի կատարումը, հատուկ համազգեստի և կոշիկների, անհատական պաշտպանության այլ միջոցների առկայությունը երկաթուղու աշխատատողների մոտ:

Մշակված ժամանակացույցի համաձայն՝ օրական կտրվածքով ստուգվում են աշխատանքի անվտանգության ապահովվման պայմանների և աշխատողների կողմից մի շարք հրահանգների և չափանիշների կատարումը: Արտադրամասերում և ենթակայաններում անցնում են նաև չնախատեսված ստուգումներ:

Աշխատակիցներին սպասում են նաև արտահերթ դասընթացներ և անվտանգության նորմերի վերաբերյալ գիտելիքների ստուգումներ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0--