ՀՀ ՀԾԿՀ–ն հավանություն է տվել «Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ–ի տրամադրած բանկային երաշխիքներին
14.05.2014,
13:36
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չորեքշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ—ի տրամադրած բանկային երաշխիքներին։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չորեքշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ—ի տրամադրած բանկային երաշխիքներին։
Ինչպես հարցը ներկայացնելիս նշել է ՀԾԿՀ–ի ֆինանսական վերլուծության վարչության պետ Հայկ Գոսալմյանը, հանձնաժողովը համաձայնություն է տվել ընկերությանը «ՎՏԲ–Հայաստան բանկ» ՓԲԸ–ի կողմից ավելի քան 1 մլրդ դրամի չափով բանկային երաշխիքի տրամադրմանը։
ՀԾԿՀ–ն ապրիլի 16–ին տուգանել էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ին 5 մլն դրամի չափով հատուկ և երաշխիքային հաշիվների վրա միջոցների փոխանցման և կուտակման կարգը խախտելու համար։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ–ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է։ Ընկերության գործունեության հիմնական ուղղությունը Հայաստանի սպառողներին, այդ թվում նաև բնակչությանը էլեկտրաէներգիայի տեղաբաշխումն է։
«Հայաստանի էլեկտրական ցանցերը» Հայաստանի տարածքում էլեկտրաէներգիայի մատակարարման և տեղաբաշխման բացառիկ արտոնագիր ունի։ Ընկերությունը սպասարկում է ավելի քան 967 հազար սպառող։ Ընկերությունում աշխատում է 7800 մարդ ($1 – 413,35 դրամ)։ –0—